Новости

Պարբերաբար հանդիպումներ ՈՒԱԿ-ում՝ փորձի փոխանակման նպատակով

Պարբերաբար հանդիպումներ ՈՒԱԿ-ում՝ փորձի փոխանակման նպատակով

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեության հիմքում որակյալ մասնագետների կողմից որակյալ բժշկական ծառայություններ մատուցելն է։ Մեր կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող գիտակրթական սեմինար-հանդիպումները ևս մեկ անգամ վկայում են այդ մասին։

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ մասնագիտական հանդիպում, որի ընթացքում քննարկվեց կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլի բուժման ռազմավարությունը։

Բանախոսներն այդ շրջանակում ներկայացրել են զեկույցներ հետևյալ թեմաներով՝

- Բուժման դե-էսկալացիոն մոտեցման ներդրումը HER2+ վաղ փուլի կրծքագեղձի քաղցկեղի բուժման պրակտիկայում։

- Հակա-HER2 թիրախային բուժման ազդեցությունը վաղ փուլի HER2-դրական կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ։ Ի՞նչ ունենք այսօր, և ի՞նչ կունենանք վաղը .․․

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև PHERGain trial-ի տվյալները, որոնք իրեցից ներկայացնում են քաղցկեղի բուժման դեէսկալացիոն մոտեցումները։

Զեկույցով հանդես են եկել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտներ Լուսինե Նանայանը և Աննա Թադևոսյանը։

Մեր նպատակը առողջացած պացիենտներ ունենալն է, դրա համար կարևորում ենք փորձի փոխանակումը։


448560123 1006173571517794 1087583315634792899 n448455814 1006173574851127 6865737530935771374 n  448407561 1006173581517793 5237835107982241420 n 448765791 1006173591517792 5597032828545191892 n  448572576 1006173564851128 5908459605215023535 n

16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան

14-09-2024

Make Sense Campaign 2024-ի շրջանակներում գլխի և պարանոցի ուռուցքների իրազեկման շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը

Այս տարի առաջին անգամ՝ սեպտեմբերի 16-21-ին, Հայաստանը վեբինարով կմասնակցի Եվրոպայի Գլխի և պարանոցի վիրաբուժության միության կազմակերպած իրազեկման շաբաթին:Վեբինարի նպատակն է ուսանողներին, օրդինատորներին

12-09-2024

1 տարի շարունակ մատուցելով լավագույնը․ ՈւԱԿ 3 բաժանմունքներ ամփոփում են 1-ամյա գործունեությունը

1 տարի շարունակ մատուցելով լավագույնըՈւռուցքաբանության ազգային կենտրոնի 3 բաժանմունքներ այսօր դարձան 1 տարեկան․ Ախտորոշիչ ծառայությանը կից ՄՌՏ-ի մասնաշենքը, Անոթային և էնդովասկուլյար
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է