Новости

Սլովենիայում քաղցկեղի սքրինինգի փորձը՝ որպես լավագույն մոդել Հայաստանում հնարավոր ներդրման համար

 

2023 թվականի նոյեմբերի 20-24-ը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը, Առողջապահության նախարարության աջակցությամբ, մասնակցել է Սլովենիայում ԱՀԿ-ի կազմակերպած «Կրծքագեղձի, արգանդի վզիկի և կոլոռեկտալ քաղցկեղների սքրինինգի» գիտագործնական սեմինարին, որի նպատակն էր վերը նշված սքրինինգային ծրագրերի կազմակերպմանը և ներդրմանը վերաբերող հարցերի քննարկումը:

Նշենք, որ կրծքագեղձի, արգանդի վզիկի և կոլոռեկտալ քաղցկեղների սքրինինգային ծրագրերի շրջանակներում Սլովենիան հանդիսանում է ԵՄ առաջատար երկրներից մեկը: Եվ, քանի որ Սլովենիան իր բնակչությամբ և տարածքով շատ մոտ է Հայաստանին, այդ երկրի հաջողված սքրինինգային մոդելներն արդյունավետությամբ կարող են կիրառվել նաև Հայաստանում` նպաստելով հիվանդությունների առավել վաղ փուլերում հայտնաբերմանն ու արդյունավետ բուժմանը:

Այցի շրջանակում Արթուր Ավետիսյանը մի շարք կապեր և պայմանավորվածություններ է ձեռք է բերել Հայաստանում անցկացվող և ապագայում անցկացվելիք սքրինինգային ծրագրերի շրջանակում աջակցություն ստանալու վերաբերյալ: Նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղություններն ու հնարավորությունները:

405578733 854494503352369 820192625756952425 n 405658027 854494470019039 700351839919655699 n 405701590 854494446685708 4080912528133016319 n 405753403 854494453352374 6659748084001723439 n405709165 854494480019038 3839544466477699315 n

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է