Новости

Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը Հայաստանում

Օգոստոսի 1-ին նշվում է «Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը»: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Հայկական հակաքաղցկեղային լիգայի կողմից օգոստոսի 1-ից մեկնարկել է «Թոքի քաղցկեղի կանխարգելման օրեր Հայաստանում» բարեգործական միջոցառումը:


Միջոցառումն իրականացվում է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» և «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» մասնակցությամբ և ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Միջոցառման շրջանակում կազմակերպվել էր գիտաժողով, որտեղ ելույթով հանդես եկավ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը:


–   Պարոն Բադալյան, ո՞րն է այսօրվա միջոցառման նպատակը:


–   Արդեն չորս տարի է, ինչ օգոստոսի 1-ին աշխարհի շուրջ 85 երկրում նշվում է «Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը» և Հայաստանն այս տարի առաջին անգամ միացավ այդ օրվան:

Գիտաժողովին ներկա էին Երևանի և մարզերի տարբեր բժշկական հաստատությունների բժիշկներ: Հատկապես կարևորում ենք խնդրի կանխարգելումը, այդ իսկ պատճառով կարևորել ենք առաջնային օղակի բժիշկների՝ թերապևտների, ներկայությունը, քանի որ առաջին իսկ գանգատի դեպքում մարդիկ անմիջապես դիմում են կամ ընտանեկան, կամ պոլիկլինիկայի բժշկին: Ախտորոշման փուլից հետո միայն հաջորդում է ուռուցքաբանի կամ վիրաբույժի հետ հանդիպումը: Այս գիտաժողովի նպատակը ոլորտում տեղեկատվության մակարդակի բարձրացումն է:


–   Որո՞նք են թոքի քաղցկեղի առաջացման առաջնային պատճառները:


–   Ամենաառաջնային պատճառը ծխելն է: Նմանատիպ միջոցառումներն օգնում են հասարակության շրջանում քարոզելու ծխելու դեմ պայքարը: Միջոցառման շրջանակում նախատեսված է օգոստոսի 2-3-ը քաղաքացիների համար իրականացնել անվճար ռենտգեն հետազոտություն՝ կրծքավանդակի և թոքերի շրջանում: Բուժհետազոտության համար արդեն գրանցվել է 30 քաղաքացի, և թիվը կավելանա միչև միջոցառման ավարտը:


–   Թոքի քաղցկեղի համար ո՞ր տարիքն է խոցելի ու ռիսկային:


–   Խնդիրն առավել մտահոգիչ է 50 տարեկանն անց անձանց մոտ, երիտասարդ տարիքին այն չի սպառնում:


–   Ի տարբերություն քաղցկեղային մյուս հիվանդությունների թոքի քաղցկեղը ի՞նչ տարածվածություն ունի:


–   Աշխարհում ամենատարածվածը տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղն է:


Զրուցեցինք նաև Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Անանյանի հետ:


–   Միջոցառման նպատակն է խնդրի շուրջ միավորել բժիկներին և հիվանդերին՝ կանխարգելել թոքի քաղցկեղի առաջացումը, հետևել առողջ ապրելակերպին և այլն: Կոնֆերանսի ընթացքում իրենց ելույթներով հանդես կգան տարբեր բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ղեկավարներ, նյարդաբաններ, ուռուցքաբաններ, ռադիոլոգներ, թերապևտներ, ուրոլոգներ և հոգեբաններ: Բոլորս համախմբվել ենք` միասնական գործեունեություն ծավալելու թոքի քաղցկեղի դեմ պայքարի գաղափարի շուրջ:

–   Ըստ Ձեզ՝ մեր օրերում ինչո՞ւ է տարածված թոքի քաղցկեղը:


–   Առաջին պատճառը ծխախոտի չարաշահումն է, օդի աղտոտվածությունը, առողջ ապրելակերպին չհետևելը և, կարծում եմ, նաև թոքի քաղցկեղով հիվանդանալու վտանգի մասին տեղեկացվածության ցածր մակարդակը: Շատ կարևոր են պայքարի միջոցները, և որքան շատ տեղեկացված լինի հասարակությունն, այնքան հիվանդության ցուցանիշը կնվազի:

–   Այս օրերին անվճար հետազոտության ցանկում ո՞ր տարիքային խմբի քաղաքացիներն են առավել ընդգրկված:


–   Հետազոտության խմբում առավել ներգրավված են ռիսկային խմբի՝ 50-65 տարեկան անձինք են: Հետազոտության կենթարկվեն նաև այն ծխող քաղաքացիները, ովքեր երկար տարիներ գանգատվում են հազից և ունեն թոքի նախաքաղցկեղային նշաններ:

Որպես ամփոփում զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքային և որովայնային բաժնի վիրաբույժ Վահագն Խաչատրյանի հետ:


–   Այս հիվանդությունն աշխարհում ունի լայն տարածում, և բացառություն չի կազմում Հայաստանը: Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում գրանցվում  է մոտավորապես 1 մլն թոքի քաղցկեղ: Մարդկության և բժշկության համար այս հիվանդությունը կարծես մարտահրավեր է և շարունակում է մնալ չլուծված խնդիր: Հայաստանում վերջին երկու տարիներին թոքի քաղցկեղը տղամարդկանց շրջանում մահացության ցուցանիշներով զբաղեցնում է առաջին տեղը (նախկինում ստամոքսի քաղցկեղն էր): Դա, հավանաբար, կապված է կանցերոգեն նյութերի առկայության հետ, որոնց համար թոքերը ֆիլտրի դերակատարում ունեն և կարող են նստել անմիջապես թոքերի հյուսվածքների վրա: Բոլոր երկրներում թոքի քաղցկեղի հիվանդացության ցուցանիշը բարձրանում է:


–   Խոսենք թոքի քաղցկեղի բուժման մոտեցումների մասին:


–   Տարիներ առաջ չարորակ հիվանդությունների բուժման մոտեցումը միայն վիրահատական էր, մեր օրերում կիրառվում է նաև քիմիաթերապիան, ռադիոթերապիան: Թոքի քաղցկեղն ունի անցանկալի առանձնահատկություն. այն շատ ուշ է հայտնաբերվում:

Հայտնաբերված 100 տոկոս դեպքերից միայն 10-15 տոկոս դեպքերում է վիրահատական միջամտության կարիք լինում, մնացած 80%-ից ավելի դեպքերում բուժման և վիրաբուժական միջամտության ենթակա չեն, քանի որ բուժման համար ուշացած են:


–   Ի՞նչ պատճաներ են խոչընդոտում թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը:


–   Հիվանդության ախտանիշների ուշ հայտնաբերման պատճառներից մեկը թոքի մեծ ծավալն է: Ուռուցքը մեծ չափերի հասնելուց հետո է միայն սկսում անհանգստացնել հիվանդին: Ըստ վիճակագրության՝ թոքի քաղցկեղի պարագայում, տարբեր երկրներում 85-90 տոկոս դեպքերում վիրահատական միջամտությունն անհնարին է:

–   Որքանո՞վ են մեր հայրենակիցները հետևողական իրենց առողջությանը:


–   Հազը, որը թոքի քաղցկեղի նախանշաններից է, չի կարևորվում անգամ բժիշկների կողմից: Արյունախխմամբ ուղեկցվող հազը թոքի քաղցկեղի առաջին ախտանիշներից է, և 90% դեպքերում վկայում է արդեն մետաստազի տարածման կամ սրտի ծավալի մեծացման մասին:


–   Որքանո՞վ են կարևորված նման միջոցառումները


–   Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար տեղեկատվական միջոցառումների նախաձեռնությունը կարևոր է բոլորիս համար: Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար հատկապես հրատապ և նշանակալից է կանխարգելիչ ռենտգեն հետազոտությունը:


–   Ձեր ամփոփիչ խոսքն` ուղղված հասարակությանը:


–   Խուսափել ծխելու սովորությունից: Առհասարակ, բոլոր տեսակի քաղցկեղածին հիվանդությունների առաջացման 70-80%-ն անմիջապես կապված է ծխելու վատ սովորության հետ:


18-09-2024

Սեփական հյուսվածքի միջոցով վերականգնումն ապահովում է կրծքագեղձի բնական տեսքն ու զգացողությունը

Բարսելոնա քաղաքի «Sant Pau» հիվանդանոցի ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժները փաստում են․ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կան համապատասխան մարդկային ռեսուրսներ և սարքավորումներ կրծքագեղձի բարդ

16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան

14-09-2024

Make Sense Campaign 2024-ի շրջանակներում գլխի և պարանոցի ուռուցքների իրազեկման շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը

Այս տարի առաջին անգամ՝ սեպտեմբերի 16-21-ին, Հայաստանը վեբինարով կմասնակցի Եվրոպայի Գլխի և պարանոցի վիրաբուժության միության կազմակերպած իրազեկման շաբաթին:Վեբինարի նպատակն է ուսանողներին, օրդինատորներին
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է