Новости

ՈՒԱԿ-ում իրականացվել է բացառիկ վիրահատություն աշխարհում գրանցված հազվագյուտ հիվանդությամբ տառապող թվով 5-րդ պացիենտի մոտ

Հիվանդ Ծ. Ա. (կին 44տ) դիմել է կենտրոն գանգատվելով որովայնի աջ կեսի չափերի մեծացումից, աջ գոտկային շրջանի ծանրության զգացումից։ Կատարված համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության համաձայն հիվանդի մոտ առկա էր գիգանտ չափերի ուռուցքային գոյացություն, որը սկիզբ էր առնում աջ երիկամից, անցնելով դեպի որովայնի խոռոչ ճնշում էր բոլոր հարակից օրգանները` ստամոքսը, լյարդը, 12 մատնյա աղին, ստորին սիներակը։


Կատարված բազմապրոֆիլ հետազոտություններով հիվանդի մոտ ախտորոշվել է աջ երիկամի անհայտ ծագման ուռուցքային գոյացություն։ Չնայած գոյացության հսկայական չափերի և հավանական բարդությունների առկայությանը որոշում կայացվեց իրականացնել նորագոյացության հեռացում։

Տեխնիկական մեծ դժվարություններով` պայմանավորված ուռուցքային պրոցեսի մագիստրալ անոթների ընդգրկմամբ, հաջողվեց կատարել ուռուցքի ամբողջական հեռացում առանց մագիստրալ անոթների ամբողջականության խախտման։ Ուռուցքային գոյացությունը սկիզբ էր առնում աջ երիկամից, հպվում էր լյարդի աջ բլթին, ճնշել և մեխանիկորեն տեղաշարժել էր ստորին սիներակը, հաստ աղու վերել և հորիզոնական հատվածները և բարակ աղիների գալարները։


Վիրահատությունն իրականացվել է ՈՒԱԿ-ի օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ բ.գ.թ. Վ.Հ. Շահսուվարյանի և Վ.Վ. Բադեյանի մասնակցությամբ ։

Կատարված հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ գիգանտ ուռուցքը երիկամի չարորակ շվանոմա է։ Շվանոման նյարդային ծագման հիմնականում բարորակ գոյացություն է, որը առաջնում է շվանյան բջիջներից։ Այս ուռուցքները հիմնականում հանդիպում են գլխուղեղում, պարանոցում, վերջույթներում և միայն 3% դեպքերում այն առաջանում է հետորովայնամզային տարածությունում։ Հետորովայնամզային տարածության ուռուցքների միայն 1% են լինում շվանոմաներ և ավելի հազվագյուտ են համարվում երիկամի շվանոմաները։ Ըստ համաշխարհային գրականության տվյալների (journal Elsevier)  գրանցվելէ երիկամի շվանոմայի 5 դեպք, որոնցից միայն 2-ն են եղել չարորակ։


Դիֆերենցիալ դիագնոստիկան պետք է կատարել երիկամաբջջային կարցինոմայի, անգիոմիոլիպոմայի, սարկոմատոիդ կարցինոմայի, սոլիտար ֆիբրոզ ուռուցքի, լեյոմիոմայի, ռաբդոմիոսարկոմայի և անգիոմիոսարկոմայի միջև։ Այս գոյացությունը դանդաղ զարգացող է և պացիենտների հիմնական գանգատները պայմանավորված են ուռուցքի չափերի մեծացմամբ` գոտկային շրջանի ցավ 43%, շոշափվող գոյացության առկայություն 37%։


Մուլտիդիսցիպլինար կոնսիլիումի որոշմամբ հիվանդին նշանակվել է դիստանցիոն ճառագայթային բուժում հետագա ախտադարձից խուսափելու նպատակով։


20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week․ վերականգնողական միկրովիրաբուժության փորձը ՈՒԱԿ-ում

Հոկտեմբերի 11–16-ը ՈՒԱԿ անցկացվեց Yerevan Microsurgical Week միջազգային միկրովիրաբուժական նախաձեռնությունը, որի շրջանակում իրականացվեցին բարդ վերականգնողական վիրահատություններ, մասնագիտական

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×