Новости

ՈՒԱԿ75. Իսկ դուք գիտեի՞ք, որ

1946-1947 թվականներին Խորհրդային Միությունը հետպատերազմական ավերակների մեջ էր։ Չնայած դժվարություններին, երկրի ղեկավարությունը որոշում ընդունեց զարգացնել ուռուցքաբանությունը, քանի որ համարում էր այն ռազմավարական կարևորութան ոլորտ։

Այդ տարիներին հիմնադրվում է ներկայիս Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, որն այդ ժամանակ տեղակայված էր Թումանյան 8 հասցեում գտնվող եռահարկ շենքում:

Ունեցել է Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտ անվանումը, առաջին տնօրեն նշանակվել է ռենտգենաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարֆոլոմեյ (Բարդուղիմեոս) Արտեմի Ֆանարջյանը՝ Հայաստանում ռենտգենաբանության, ուռուցքաբանության ու ռադիոլոգիայի հիմնադիրը: Ինստիտուտն ունեցել է մեկ վիրահատարան և 100 ստացիոնար մահճակալ։

1953 թ. ստեղծվել է ուռուցքաբանական դիսպանսեր ծառայությունը: Այն տեղակայվել է Ալավերդյան 85 հասցեում՝ բ․գ․դ, պրոֆեսոր Կարապետ Բազիկյանի ղեկավարությամբ։

Այս երկու կառույցները աշխատել են որպես մեկ ամբողջություն: Տարիների ընթացքում սկզբնավորվել է ուռուցքային պաթոլոգիայով հիվանդների ախտորոշման և բուժման հիմնական ուղղությունները: Մատուցվել են տարբեր օրգան-համակարգերի ռենտգենախտորոշման, օնկովիրաբուժության, ճառագայթային և քիմիաթերապիայի, ճառագայթային գինեկոլոգիայի, լաբորատոր ախտորոշման, պաթոմորֆոլոգիայի և այլ ծառայություններ։

1977 թ. ՀԽՍՀ նախարարների խորհդի կարգադրությամբ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտին շնորհվել է նրա հիմնադրի՝ Վարֆոլոմեյ Ֆանարջյանի անունը։ Իր անունով կոչվեց նաև փողոցը, որտեղ ինստիտուտի համար կառուցվում էր նոր շենքային համալիր։

Նոր կառույցը, որ բաղկացած է իննհարկանի եռաթև և երկհարկանի մասնաշենքերից, շահագործման է հանձնվել 1981 թվականին։

1985 թ. ինստիտուտը վերանվանվել է՝ դառնալով Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոն։

2004 թ-ին Կ․ Բազիկյանի անվան հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի և Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի միավորմամբ ստեղծվել է Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը։


07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×