ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Անձնակազմ

Արմենուհի Գալստյան

Ախտորոշման ծառայության ղեկավար

Նունե Ազիզյան

Ախտորոշման ծառայության ղեկավարի տեղակալ

Սոնա Ջիլավյան

Բժիշկ-ռադիոլոգ

Լիլիթ Շաքարյան

Բժիշկ-ռադիոլոգ

Կարինե Խոնդկարյան

Բժիշկ-ռադիոլոգ

Արմեն Ասատրյան

Բժիշկ-ռադիոլոգ

Արտակ Հակոբյան

Բժիշկ-ռադիոլոգ

Լիլիթ Այվազյան

Բժիշկ-ռադիոլոգ

Իգնատ Կարապետյան

Բժիշկ-ռադիոլոգ

Կոստանտին Ֆանարջյան

Բժիշկ-ռադիոլոգ

Անահիտ Դարբինյան

Բժիշկ-ռադիոլոգ

Անահիտ Թադևոսյան

Բժիշկ-ռադիոլոգ

Լիլիա Առուստամյան

Բժիշկ-ռադիոլոգ

Նարինե Կրյուկչյան

Բժիշկ-ռադիոլոգ

Էդգար Պողոսյան

Բժիշկ-ռադիոլոգ


 

ՈՒԱԿ Ախտորոշիչ ծառայությունը հագեցած է առաջատար և գերժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, որոնց կիրառմամբ կարճ ժամկետներում իրականացվում է ճշգրիտ ախտորոշում, հիվանդությունների զարգացման վաղ փուլերում հայտնաբերում։ Ծառայությունն առաջարկում է ախտորոշիչ ծրագրերի լայն սպեկտոր` ստանդարտ պլանային հետազոտություններից մինչև համալիր, համակցված հետազոտություններ:

 

Ախտորոշման ծառայությունում իրականացվում են հետևյալ հետազոտությունները․

 

Գերձայնային և դուպլեքս հետազոտություններ՝

  • որովայնի և փոքր կոնքի խոռոչների օրգանների,
  • հետորովայնամզային տարածության,
  • վահանաձև գեղձի,
  • փափուկ հյուսվածքների,
  • հոդերի,
  • վերջույթների, որովայնի և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն,
  • Fusion համակարգով հետազոտություններ, որն իրականացվում է վերջին սերնդի CANON MEDICAL SYSTEMS APLIO I800 A դասի գերձայնային սարքավորումով, որն աշխարհում համարվում է ամենաժամանակիցն ու լավագույններից մեկը․ ՈՒԱԿ-ի կողմից ձեռք բերված այս սարքավորումը Հայաստանում համարվում է եզակի իր տեսակի մեջ։

 

Կրծքագեղձերի հետազոտություններ՝

  • ռենտգեն-թվայի 3D մամոգրաֆիա բոլոր հնարավոր ռեժիմներով
  • կրծքագեղձերի գերձայնային ուլտրահետազոտություն,
  • կրծքագեղձերի գոյացությունների բիոպսիաներ՝ սոնոգրաֆիկ հսկողությամբ,
  • գոյացությունների կամ պաթոլոգիկ օջախների նախավիրահատական նշում սոնոգրաֆիկ հսկողության տակ,
  • պաթոլոգիկ օջախների ասեղային ուղեցուցային լոկալիզացիա մամոգրաֆիկ հսկողության տակ,
  • կրծքագեղձերի գոյացության կամ պաթոլոգիկ օջախների հեռացված նմուշի ռադիոգրաֆիա:

Մամոգրաֆիկ հետազոտությունն իրականացվում է Hologic Selenia Dimensions Digital mamography system սարքավորումով։

 

Ռենտգեն հետազոտություններ՝

  • կրծքավանդակի օրգանների, ոսկրա-հոդային համակարգի,
  • ստամոքս-աղիքային համակարգի,
  • միզա-սեռական օրգանների:

 

Դենսիտոմետրիա

Այս հետազոտությունն իրականացվում է Hologic ընկերության վերջին սերնդի՝ 2020 թվականի արտադրության ռենտգեն դենսիտոմետրիկ սարքով, որը եզակի է Հայաստանում։

Համակարգչային շերտագրում՝ ինվազիվ միջամտություններ ՀՇ հսկողության ներքո:

*ՀՇ-ն իրականացվում է ժամանակակից հետազոտական սարքավորումով՝ SIEMENS Healthineers SOMATOM go.UP համակարգչային տոմոգրաֆի միջոցով: Այն հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում հետազոտել պացիենտներին, իրականացնել ճշգրիտ ախտորոշում, ուռուցքային հիվանդությունների դեպքում հայտնաբերել տարածվածության աստիճանը։ 

 

ՄՌՇ հետազոտություն, որն իրականացվում է 2023 թվականի սեպտեմբերին շահագործման հանձնված նոր մասնաշենքում: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտությունն իրականացվում է ժամանակակից General Electric սարքով` 1,5 TESLA: Սարքը հագեցված է բոլոր այն ծրագրերով, որոնք թույլ են տալիս վաղաժամ հայտնաբերել տարբեր պաթոլոգիկ փոփոխություններ՝ կատարելու դրանց դինամիկ հսկողությունը, ինչպես նաև բուժման արդյունավետության գնահատումը:

 

Միջուկային ախտորոշում

  • ոսկրերի սցինտիգրաֆիա,
  • երիկամների սցինտիգրաֆիա,
  • վահանաձև գեղձի սցինտիգրաֆիա,
  • լիմֆոսցինտիգրաֆիա:

*Սցինտիգրաֆիան իրականացվում է MEDISO Any Scan SPECT/CT համակցված (սցինտիգրաֆիա և ՀՇ) համալիրով։

 

Ինչպես նաև՝

  • Ինտրաօպերացիոն գերձայնային հետազոտություններ,
  • Ինվազիվ միջամտություններ, այդ թվում բիոպսիա` գերձայնային հսկողության ներքո,
  • Սպիրոմետրիա:

 

Հեռ․՝ +37410205050, ներքին՝ 215

 

14-10-2024

Ի՞նչ է տվել ISO 15189։2022 ստանդարտի ներդրումն ՈՒԱԿ-ին

ANAB միջազգային հավատարմագրող մարմնից ստացած ISO 15189։2022 ստանդարտի (բժշկական լաբորատորիաներ․ որակին և իրազեկությանը ներակայացվող պահանջներ) ներդրման վերջնարդյունքը ՈՒԱԿ ախտորոշիչ լաբորատորիայում

12-10-2024

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ ծառայության կլինիկան գործում է արդեն 2 տարի

«Healthcare Expo Armenia 2024»-ում ՈւԱԿ Պալիատիվ ծառայության կլինիկայի ղեկավար Արշակ Հովհաննիսյանը ներկայացնում է ամբուլատոր պալիատիվ խնամքի մոբիլ ծառայությունը, որը մատուցում է հատուկ

10-10-2024

Եզակի վիրահատություն՝ հիվանդից հեռացրել են 4,5 կգ գոյացություն․ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ագային կենտրոնում ձախ թոքի պլևրալ խոռոչից բաց վիրահատությամբ հեռացվել է 4,5 կիլոգրամ կշռով չարորակ նորագոյացություն։Մինչև կենտրոն գալու նախորդ գիշերը Լևիկ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է