ԿԼԻՆԻԿԱ

Հոգեսոցիալական աջակցությունը պալիատիվ խնամքում


ՈՒԱԿ Պալիատիվ օգնության բաժանմունքում գործում է համապարփակ հոգեսոցիալական ծառայություն, որը անվճար հիմունքներով հասանելի է բոլոր բուժառուների և իրենց հարազատների համար: Մեր հոգեսոցիալական թիմում ներգրված են հոգեբաններ, սոցիալական աշխատող, հոգեբույժ, կամավորներ:


Հոգեբանը պալիատիվ կլինիկայում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • Առաջնային կարիքների գնահատում, որն ուղղված է պացիենտի և նրա ընտանիքի անդամների ընդհանուր հոգեբանական կարիքների դուրս բերմանը։
  • Հոգեբանական խորհրդատվություն, որն ուղղված է հարազատի և ընտանիքի անդամների հոգեկրթմանն ու լուսավորչական աշխատանքին՝այն է՝ օգնել պացիենտին կամ հարազատին ճանաչել և զարգացնել սեփական ներուժը ,աջակցել սեփական վարքում փոփոխություններ կատարել, օգնել ձևավորել կյանքի դժվարությունները հաղթահարելու հմտություներ, աջակցել կենսական կարևոր որոշումների կայացման հարցում և օգնել հաղթահարել մի շարք մարտահրավերներ , որոնք առաջ են եկել կյանքին սպառնացող հիվանդության ախտորոշման և բուժման ընթացքում։
  • Հոգեթերապիա պացիենտի և նրա ընտանիքի անդամների հետ։
  • Կորստի դեպքում վշտի հետ աշխատանք պացիենտի հարազատների հետ։ Ինչպես նաև պացիենտի մահից հետո հարազատին 6 հոգեթերապևտիկ հանդիպման հնարավորության տրամադրում ։
  • Հետադարձ կապ ընտանիքի հետ․ պացիենտի դուրսգրման դեպքում պարբերաբար պահպանվում է հետադարձ կապ՝ տեղեկանալու պացիենտի ներկա կարգավիճակի մասին։


Հոգեբույժը պալիատիվ խնամքի սահմաններում իրականացնում է բժշկական խորդատվություն՝

  • պացիենտի տրամադրության,
  • քնի,
  • տագնապայնության,
  • դեպրեսիայի
  • և այլ խնդիրների դուրս բերման ու դեղորայքային կարգավորումներ իրակացնելու նպատակով։


Սոցիալական աշխատանքի դերը պալիատիվ խնամքում գործնական կարիքների բավարարման մեխանիզմների փնտրտուքն ու բավարարումն է` թե՛ կոնկրետ հիվանդի, թե՛ նրա ընտանիքի շահերի պաշտպանությանն ու աջակցող համակարգի ստեղծմանն ուղղված մասնագետի մասնակցության մակարդակով։

  • Պալիատիվ օգնության բաժանմունքում սոցիալական աշխատողը աջակցում է հիվանդության դժվարին փուլում գտնվող պացիենտին և նրա ընտանիքին՝ հոգեբանի, հոգեբույժի և այլ անհրաժեշտ մասնագետների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, դեպի պետական և ոչ պետական կառույցներ ուղղորդումներ անելով:
  • Ըստ կարիքի գնահատման՝ դուրս է բերում պացիենտի առաջնային կարիքները, խնդրի առկայության դեպքում պլանավորում է խնդրի լուծման գործողությունները՝ պացիենտի հետ համաձայնեցնելով:
  • Օգնում է պացիենտներին հարմարվել իրենց կյանքում տեղի ունեցող փոփոխություններին:
  • Սոցիալական աշխատողը հանդիսանում է բուժառուի և ընտանիքի անդամների շահերի պաշտպան (ֆունկցիոնալության ստացման կարգի խախտման դեպքի վարում, կենսաթոշակի ստացման պայմանների խախտման վերացում, սոցիալական աջակցությունների ստացման խախտման դեպքում՝ գործընթացի վերականգնում )։

 

Կամավորները պալիատիվ կլինիկայում իրականացնում են հետևյալ գործառույթները՝

  • Կազմակերպում են պացիենտների առօրյա ժամանցը՝ ընթերցանություն, զրույց, խաղեր,ինչպիսիք են նարդին, շախմատը, դոմինոն և այլն,
  • Կազմակերպում են միջոցառումներ՝ կինոդիտում, երաժշտական միջոցառումներ, նկարչություն,
  • Ստեղծում են կապեր՝ նոր կամավորներ ընդգրկելու նպատակով

 

Հոգեբանական աջակցման խմբեր

 

17-01-2025

ՊՕԷՄ հետազոտություն ՈՒԱԿ-ում

ՈւԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է իր տեսակի մեջ եզակի մինիմալ ինվազիվ միջամտություն:52-ամյա տղամարդն Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել դիսվագիայով

16-01-2025

Հայկական ուռուցքաբանական կոնգրես․ հատուկ հյուրեր

Թալսայի Ռադիոլոգների ասոցիացիայից Շերոն դը Սոուզան Հայկական ուռուցքաբանական 5-րդ հոբելյանական կոնգրեսին անդրադառնալու է կրծքագեղձի քաղցկեղին:Գրանցումները շարունակվում են: Հասանելի է միայն առանց

14-01-2025

Հայկական ուռուցքաբանական կոնգրես․ հատուկ հյուրեր

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի աշխարհագրությունն ընդարձակում ենք՝ հասնելով Չինաստան:Հատուկ հյուրերի ցանկում Գուանջոուի «Second People» հիվանդանոցի կրծքավանդակի պատի վիրաբուժության հետազոտական
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է