ԿԼԻՆԻԿԱ
Հոգեսոցիալական աջակցությունը պալիատիվ խնամքում
ՈՒԱԿ Պալիատիվ օգնության բաժանմունքում գործում է համապարփակ հոգեսոցիալական ծառայություն, որը անվճար հիմունքներով հասանելի է բոլոր բուժառուների և իրենց հարազատների համար: Մեր հոգեսոցիալական թիմում ներգրված են հոգեբաններ, սոցիալական աշխատող, հոգեբույժ, կամավորներ:
Հոգեբանը պալիատիվ կլինիկայում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
- Առաջնային կարիքների գնահատում, որն ուղղված է պացիենտի և նրա ընտանիքի անդամների ընդհանուր հոգեբանական կարիքների դուրս բերմանը։
- Հոգեբանական խորհրդատվություն, որն ուղղված է հարազատի և ընտանիքի անդամների հոգեկրթմանն ու լուսավորչական աշխատանքին՝այն է՝ օգնել պացիենտին կամ հարազատին ճանաչել և զարգացնել սեփական ներուժը ,աջակցել սեփական վարքում փոփոխություններ կատարել, օգնել ձևավորել կյանքի դժվարությունները հաղթահարելու հմտություներ, աջակցել կենսական կարևոր որոշումների կայացման հարցում և օգնել հաղթահարել մի շարք մարտահրավերներ , որոնք առաջ են եկել կյանքին սպառնացող հիվանդության ախտորոշման և բուժման ընթացքում։
- Հոգեթերապիա պացիենտի և նրա ընտանիքի անդամների հետ։
- Կորստի դեպքում վշտի հետ աշխատանք պացիենտի հարազատների հետ։ Ինչպես նաև պացիենտի մահից հետո հարազատին 6 հոգեթերապևտիկ հանդիպման հնարավորության տրամադրում ։
- Հետադարձ կապ ընտանիքի հետ․ պացիենտի դուրսգրման դեպքում պարբերաբար պահպանվում է հետադարձ կապ՝ տեղեկանալու պացիենտի ներկա կարգավիճակի մասին։
Հոգեբույժը պալիատիվ խնամքի սահմաններում իրականացնում է բժշկական խորդատվություն՝
- պացիենտի տրամադրության,
- քնի,
- տագնապայնության,
- դեպրեսիայի
- և այլ խնդիրների դուրս բերման ու դեղորայքային կարգավորումներ իրակացնելու նպատակով։
Սոցիալական աշխատանքի դերը պալիատիվ խնամքում գործնական կարիքների բավարարման մեխանիզմների փնտրտուքն ու բավարարումն է` թե՛ կոնկրետ հիվանդի, թե՛ նրա ընտանիքի շահերի պաշտպանությանն ու աջակցող համակարգի ստեղծմանն ուղղված մասնագետի մասնակցության մակարդակով։
- Պալիատիվ օգնության բաժանմունքում սոցիալական աշխատողը աջակցում է հիվանդության դժվարին փուլում գտնվող պացիենտին և նրա ընտանիքին՝ հոգեբանի, հոգեբույժի և այլ անհրաժեշտ մասնագետների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, դեպի պետական և ոչ պետական կառույցներ ուղղորդումներ անելով:
- Ըստ կարիքի գնահատման՝ դուրս է բերում պացիենտի առաջնային կարիքները, խնդրի առկայության դեպքում պլանավորում է խնդրի լուծման գործողությունները՝ պացիենտի հետ համաձայնեցնելով:
- Օգնում է պացիենտներին հարմարվել իրենց կյանքում տեղի ունեցող փոփոխություններին:
- Սոցիալական աշխատողը հանդիսանում է բուժառուի և ընտանիքի անդամների շահերի պաշտպան (ֆունկցիոնալության ստացման կարգի խախտման դեպքի վարում, կենսաթոշակի ստացման պայմանների խախտման վերացում, սոցիալական աջակցությունների ստացման խախտման դեպքում՝ գործընթացի վերականգնում )։
Կամավորները պալիատիվ կլինիկայում իրականացնում են հետևյալ գործառույթները՝
- Կազմակերպում են պացիենտների առօրյա ժամանցը՝ ընթերցանություն, զրույց, խաղեր,ինչպիսիք են նարդին, շախմատը, դոմինոն և այլն,
- Կազմակերպում են միջոցառումներ՝ կինոդիտում, երաժշտական միջոցառումներ, նկարչություն,
- Ստեղծում են կապեր՝ նոր կամավորներ ընդգրկելու նպատակով
Հոգեբանական աջակցման խմբեր
18-11-2024
Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում
15-11-2024
Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը
11-11-2024
Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում
Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան
ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ
Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499
Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru
Հարգելի՛ այցելուներ,
որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։
Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է