ԿԼԻՆԻԿԱ

 

Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանամունքը առաջինն ու միակն է Հայստանում, որտեղ իրականացվում է չարորակ նորագոյացությունների կոնտակտային ճառագայթային բուժում` բրախիթերապիա:


Բաժանմունքի կլինիկական գործունեության հիմնական ուղղությունները․

  • Օնկոգինեկոլոգիական հիվանդությունների` արգանդի վզիկի, մարմնի, հեշտոցի քաղցկեղի ներխոռոչային և ներհյուսվածքային բրախիթերապիա 2D և 3D վիզուալիզացիայով:
  • Ուղիղ աղու ներլուցանցքային /էնդոլյումինալ/ բրախիթերապիա:
  • Ռադիոմոդիֆիկիցիա քիմիաթերապևտիկ դեղամիջոցներով՝ համապատասխան ժամանակակից ուղեցույցներին:


Բուժական ծրագրեր՝

Արգանդի պարանոցի քաղցկեղ․

 

  • Համակցված ճառագայթային բուժում արմատական ծրագրով,
  • Համակցված ճառագայթային բուժում ռադիոմոդիֆիկացիայով /պլատինի ածանցյալներ/,
  • Հետվիրահատական համակցված ճառագայթային բուժում +-ռադիոմոդիֆիկացիա։

Արգանդի մարմնի քաղցկեղ․

  • Համակցված ճառագայթային բուժում արմատական ծրագրով,
  • Համակցված ճառագայթային բուժում ռադիոմոդիֆիկացիայով /պլատինի ածանցյալներ/,
  • Հետվիրահատական համակցված ճառագայթային բուժում +-ռադիոմոդիֆիկացիա,
  • Բրախիթերապիա մոնոռեժիմով,
  • Բրախիթերպաիա ամոքիչ ծրագրով,
  • Ռեցիդիվների բուժում՝ անհատական մոտցում / կրկնակի ճառագայթում/,
  • Ճառագայթային բարդությունների անհատական բուժում։


Ուղիղ աղու քաղցկեղ՝

Ներլուսանցքային բրախիթերապիա մնացորդային ուռուցքների կամ ռեցիդիվների դեպքում:

Բաժանմունքի հագեցվածություն․

  • MicroSelectron HDR (իրիդիում 192 Genie) սարքը՝ նախատեսված գինեկոլոգիական քաղցկեղի 2D բրախիթերապիայի համար,
  • BEBIG ընկերության SagiNova (Cobalt 60) սարքը՝ նախատեսված 3D ներխոռոչային և ներհյուսվածքային բրախիթերապիայի համար, ՀՇ և ՄՌՏ վիզուալիզացիայով,
  • C-Arm ռենտգեն սարքը` տոպոմետրիայի իրականացման նպատակով:

MicroSelectron HDR սարքավորման դրական գործոններն են՝

• սարքավորման բարձր թողունակությունը
• հարմարավետությունը՝ ճառագայթման սեանսների տևողության կրճատման հաշվին
• ամբուլատոր բուժման հնարավորություն:

Սարքն իրականացնում է գերճշգրիտ բրախիթերապիա և հնարավորություն է տալիս մաքսիմալ թումորոցիդ դոզա ուղղել թիրախի վրա և միաժամանակ մինիմալացնել դոզան հարակից օրգանների և հյուսվածքների վրա։ Աշխատում է բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող թիմ /ՀՇ, ՄՌՏ, ՈՒՁՀ մասնագետներ, անեսթեզիոլոգ, ճառագայթային-ուռուցքաբան բրախթերապևտներ, ճառագայթային տեխնիկներ, բժշկական ֆիզիկոսներ և այլն/: Սարքը միակն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև հարևան երկրներում: Բաժանմունքի աշխատակիցները սերտ համագործակցում են առաջատար գիտահետազոտական հաստատությունների և մի շարք եվրոպական երկրների կլինիկաների հետ, մասնակցում են սեմինարներին և միջազգային կոնֆերանսներին:

Հեռ․ +37410205050, ներքին՝ 204, 217 


19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×