ԿԼԻՆԻԿԱ

Սերգեյ Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում մասնագիտացված բուժում են ստանում հենաշարժիչ համակարգի ինչպես չարորակ, այնպես էլ բարորակ ուռուցքներով հիվանդները: Յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 450 վիրահատություն:

 

Բաժանմունքի մասնագետները տիրապետում են բոլոր անհրաժեշտ ունակություններին, ինչը թույլ է տալիս կատարել մասնագիտացված բարձրակարգ վիրահատական բուժում:

Ընդգրկելով ՈՒԱԿ-ում գործող մյուս մասնագիտացված բաժանմունքների ծառայությունները, հնարավոր է իրականացնել ճառագայթային և դեղորայքային բուժում, ինչն ապահովում է համալիր բուժում:

 

Կատարվում են հենաշարժիչ համակարգի ուռուցքների բոլոր, ինչպես նաև` ոսկրապլաստիկ վիրահատություններ.

  • • ոսկրերի եզրային և ներօջախային մասնահատումներ,
  • • բոլոր տեղակայման փափուկ հյուսվածքների ուռուցքների հեռացում,
  • • ոսկրային պլաստիկա` ոսկրային մատրիքսով և ոսկրային ցեմենտով,
  • • խոշոր և միջին հոդերի էնդոպրոթեզավորում (բազկոսկրի, ուսահոդի,
  • • արմնկային հոդի, կոնքազդրային հոդի, ծնկան հոդի) և երկար ոսկրերի դիաֆիզար էնդոպրոթեզավորում,
  • • փափուկ հյուսվածքների պլաստիկա,
  • • ախտորոշիչ և վիրահատական արթրոսկոպիա։

Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի մասնագետները հաճախ են վերապատրաստվում արտասահմանյան կլինիկաներում և մասնակցում միջազգային կոնֆերանսների:

 

Հեռ․ +37410205050, ներքին՝ 162

 

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×