7 խորհուրդ մելանոմայի վերաբերյալ
1. Ի՞նչ է մելանոման
Մելանոման չարորակ ուռուցք է, որն առավել հաճախ ախտահարում է մաշկը: Այն զարգանում է մելանոցիտներից, որոնք պատասխանատու են մելանին գունանյութի արտադրության համար: Այն սկզբում դրսևորվում է խալի ձևով, պիգմենտային բծերի, մաշկի գոյացությունների (նևուսներ) ձևով: Հատկապես վտանգավոր են այն խալերը, որոնք առաջանում են հասուն տարիքում:
Կանանց մոտ ախտանիշները հաճախ արտահայտվում են կրծքերի և ոտքերի վրա, տղամարդկանց մոտ՝ ձեռքերի, կրծքի, մեջքի վրա: Ըստ վիճակագրության, գոյացությունները կարող են առաջանալ ոչ միայն մաշկի վրա, այլ նաև աչքի, ուղեղի թաղանթի, քթի լորձաթաղանթի վրա, բերանի խոռոչում, հեշտոցում, ուղիղ աղիքում:
2. Հատկապես ու՞մ է սպառնում մելանոման
- 70-ից բարձր տարիքի մարդկանց, բաց, գրեթե սպիտակ մաշկ ունեցող մարդկանց, ում մոտ ի սկզբանե մաշկում մելանին գունանյութի պարունակությունը քիչ է, նրանց, ովքեր ունեն գենետիկորեն պայմանավորված կարմիր մազեր և պեպեններ, նրանց հարազատներին և երեխաներին, ում ազգակիցների մոտ եղել են մաշկային հիվանդություններ, քաղցկեղ, մելանոմա, մարմնի վրա մեծ քանակությամբ խալեր ունեցող մարդկանց (եթե խալերի քանակը 50-ից ավելի է, արդեն վտանգավոր է), նրանց, ում մարմնի վրա կան պիգմենտային բծեր, նևուսներ (բնածին բծեր): Սակայն, եթե այդ տեղում մազեր են աճում, ապա մաշկի այդ հատվածը չարորակ ձևի չի վերածվում, նրանց, ովքեր ունեցել են մաշկի այրվածք: Այրվածքի վաղեմությունը նշանակություն չունի:
3. Ի՞նչ անել, որպեսզի չհիվանդանալ
- օրվա ընթացքում արևի տակ հարկ է գտնվել միայն մինչև ժամը 11-ը և ժամը 16-ից հետո, քանի որ ամենավտանգավոր ժամանակահատվածն է, երբ արևը զենիթում է, արևայրուք ընդունել պաշտպանիչ քսուկներով և լողանալ գլխարկով, մազերը կտրել, մատնահարդարում և ոտնահարդարում իրականացնել միայն մասնագիտացված սրահներում, որոնք արտոնագիր ունեն, մարմնի դաջվածքներ և ականջների դակում իրականացնել միայն տարվա ցուրտ եղանակին:
4. Ինչպե՞ս ճանաչել մելանոման
- վտանգ է, երբ խալերը կամ պիգմենտային բծերը սկսում են փոխել իրենց ձևը, չափը և գույնը, գոյացության տրամագիծն ավելի քան 5 մմ է, խալն անհարթ եզրեր ունի, եթե նախկին հարթ բծերը հանկարծ սկսում են դառնալ ծավալային, պարբերաբար առաջանում է արյունահոսություն, այրոց, գոյացության մակերեսին ձևավորում են կեղևներ:
5. Եթե առաջանում են մելանոմայի մետաստազներ, ապա.
- առաջանում են մշտական գլխացավեր, առաջանում են ենթամաշկային կարծրացումներ, քրոնիկական հազ է սկսվում, ավշային հանգույցները մեծանում են, առանց տեսանելի պատճառների սկսվում է քաշի արագ կորուստ:
6. Ինչպե՞ս բուժել մելանոման
Մաշկի գոյացության ցանկացած փոփոխություն պետք է ցույց տալ բժշկին: Սովորաբար բժիշկները կասկածելի նորագոյացությունները հեռացնում են՝ չսպասելով նրանց չարորակի վերածվելուն: Այն իրակացվում է երեք եղանակով.
- վիրահատական , լազերային, ռադիոալիքային:
7. Կարելի՞ է ապրել մելանոմայով
Մելանոմայի դեպքում կանխատեսումը պայմանավորված է ուռուցքի զարգացման աստիճանով և նրա հայտնաբերման վաղեմությամբ: Վաղ շրջանում հիվանդությունը բուժումն առավել արդյունավետ է: Հիվանդության I և II փուլերում հիվանդների ապրելիությունը բուժումից հետո կարող է հասնել 85%: