ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

7 խորհուրդ մելանոմայի վերաբերյալ

1. Ի՞նչ է մելանոման

Մելանոման չարորակ ուռուցք է, որն առավել հաճախ ախտահարում է մաշկը: Այն զարգանում է մելանոցիտներից, որոնք պատասխանատու են մելանին գունանյութի արտադրության համար: Այն սկզբում դրսևորվում է խալի ձևով, պիգմենտային բծերի, մաշկի գոյացությունների (նևուսներ) ձևով: Հատկապես վտանգավոր են այն խալերը, որոնք  առաջանում են հասուն տարիքում:

Կանանց մոտ ախտանիշները հաճախ արտահայտվում են կրծքերի և ոտքերի վրա, տղամարդկանց մոտ՝ ձեռքերի, կրծքի, մեջքի վրա: Ըստ վիճակագրության, գոյացությունները կարող են առաջանալ ոչ միայն մաշկի վրա, այլ նաև աչքի, ուղեղի թաղանթի, քթի լորձաթաղանթի վրա, բերանի խոռոչում, հեշտոցում, ուղիղ աղիքում:

2. Հատկապես ու՞մ է սպառնում մելանոման
 

    70-ից բարձր տարիքի մարդկանց, բաց, գրեթե սպիտակ մաշկ ունեցող մարդկանց, ում մոտ ի սկզբանե մաշկում մելանին գունանյութի պարունակությունը քիչ է, նրանց, ովքեր ունեն գենետիկորեն պայմանավորված կարմիր մազեր և պեպեններ, նրանց հարազատներին և երեխաներին, ում ազգակիցների մոտ եղել են մաշկային հիվանդություններ,  քաղցկեղ, մելանոմա, մարմնի վրա մեծ քանակությամբ խալեր ունեցող մարդկանց (եթե խալերի քանակը 50-ից ավելի է, արդեն վտանգավոր է), նրանց, ում մարմնի վրա կան  պիգմենտային բծեր, նևուսներ (բնածին բծեր): Սակայն, եթե այդ տեղում մազեր են աճում, ապա մաշկի այդ հատվածը չարորակ ձևի չի վերածվում, նրանց, ովքեր ունեցել են մաշկի այրվածք: Այրվածքի վաղեմությունը նշանակություն չունի:


3. Ի՞նչ անել, որպեսզի չհիվանդանալ
 

    օրվա ընթացքում արևի տակ հարկ է գտնվել միայն մինչև ժամը 11-ը և ժամը 16-ից հետո, քանի որ ամենավտանգավոր ժամանակահատվածն է, երբ արևը զենիթում է, արևայրուք ընդունել պաշտպանիչ քսուկներով և լողանալ գլխարկով, մազերը կտրել, մատնահարդարում և ոտնահարդարում իրականացնել միայն մասնագիտացված սրահներում, որոնք արտոնագիր ունեն, մարմնի դաջվածքներ և ականջների դակում իրականացնել միայն տարվա ցուրտ եղանակին:


4. Ինչպե՞ս ճանաչել մելանոման
 

    վտանգ է, երբ խալերը կամ պիգմենտային բծերը սկսում են փոխել իրենց ձևը, չափը և գույնը, գոյացության տրամագիծն ավելի քան 5 մմ է, խալն անհարթ եզրեր ունի, եթե նախկին հարթ բծերը հանկարծ սկսում են դառնալ ծավալային, պարբերաբար առաջանում է արյունահոսություն, այրոց, գոյացության մակերեսին ձևավորում են կեղևներ:


5. Եթե առաջանում են մելանոմայի մետաստազներ, ապա.
 

    առաջանում են մշտական գլխացավեր, առաջանում են ենթամաշկային կարծրացումներ, քրոնիկական հազ է սկսվում, ավշային հանգույցները մեծանում են, առանց տեսանելի պատճառների սկսվում է քաշի արագ կորուստ:

 

6. Ինչպե՞ս բուժել մելանոման

Մաշկի գոյացության ցանկացած փոփոխություն պետք է ցույց տալ բժշկին: Սովորաբար բժիշկները կասկածելի նորագոյացությունները հեռացնում են՝ չսպասելով նրանց չարորակի վերածվելուն: Այն իրակացվում է երեք եղանակով.

    վիրահատական , լազերային, ռադիոալիքային:


7. Կարելի՞ է ապրել մելանոմայով

Մելանոմայի դեպքում կանխատեսումը պայմանավորված է ուռուցքի զարգացման աստիճանով և նրա հայտնաբերման վաղեմությամբ: Վաղ շրջանում հիվանդությունը բուժումն առավել արդյունավետ է: Հիվանդության I և II փուլերում հիվանդների ապրելիությունը բուժումից հետո կարող է հասնել 85%:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է