News

Եզակի վիրահատություն ՈՒԱԿ-ում․ 20 շաբաթական հղիի յուրաքանչյուր կրծքից հեռացվել է շուրջ 10 կգ գոյացություն

Եզակի վիրահատություն ՈՒԱԿ-ում․ 20 շաբաթական հղիի յուրաքանչյուր կրծքից հեռացվել է շուրջ 10 կգ գոյացություն

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

20-ամյա հղի կինը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն ողնաշարի շրջանում սուր ցավերով՝ պայմանավորված կրծքագեղձերի արագ ու անբնական աճով՝ չափերի ու ծանրության ավելացումով։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ամբողջ կրծքագեղձը վերափոխված էր և հայտնաբերվել են 6-8 սմ-անոց բազմաթիվ ֆիբրադենոմաներ։ Առաջարկվել է վիրահատական բուժում՝ կրծքագեղձերի մեծ գոյացությունների հեռացումով՝ հնարավորինս պահպանելով կրծքագեղձերը։

450070539 1019043230230828 473507555306350702 n

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 3-ին իրականացվել է առաջին վիրահատությունը։ Վիրահատության սկզբում պարզ է դարձել, որ գոյացություններն առանձին հնարավոր չէ հեռացնել, քանի որ կիպ հարում են և կազմում են մի ամբողջ զանգված (կոնգլոմերատ) և վիրահատությունը, ըստ էության, կատարվել է կրծքագեղձի գրեթե ամբողջական հեռացում՝ մաշկի և պտուկ-արեոալյար կոմպլեքսի պահպանմամբ։ Հաշվի առնելով հեմոգլոբինի ելային ցածր մակարդակը և արյան կորուստը կապված տեխնիկական դժվարությունների հետ, որոշում է կայացվել մյուս կրծքագեղձի վիրահատությունը հետաձգել։

Նախապատրաստական միջոցառումներից հետո հունիս 7-ին իրականացվել է երկու կրծքագեղձերի ամբողջական հեռացում։ Վիրահատությունն իրականացրել են ՈՒԱԿ մամոլոգիական բաժանմունքի ղեկավար Անդրեյ Մինասյանցը, բժիշկ-ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանը, անեսթեզիոլոգ Գուրգեն Ամիրխանյանը, ռադիոլոգ Կարինե Խոնդկարյանը, ինչպես նաև այլ բժշկական կենտրոնից հրավիրվել է պացիենտի հղիությունը վերահսկող մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Ջուլհակյանը։

449998235 1019043213564163 2451796457103424222 n

ԴԵՊՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ պացիենտի 20 շաբաթական հղիությունը զուգակցվում էր բնականից ցածր՝ 86մգ հեմոգլոբինով, և նախապես որոշված մեկ վիրահատության փոխարեն կատարվեցին երկուսը՝ պայմանավորված արյան ռիսկային կորստով, ինչը կարող էր վտանգ հանդիսանալ և՛ մոր, և՛ պտղի համար։ Հետվիրահատական հեռացված զանգվածը կշռում էր շուրջ 10 կգ՝ յուրաքանչյուր կրծքագեղձից։ Բարդություններից խուսափելու համար ողջ ընթացքում եղել է սոնոգրաֆիկ վերահսկողություն:

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Վիրահատությունից հետո հղիի և պտղի վիճակը գնահատվել է բավարար, օրեր անց դուրս են գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում են վիրաբույժների և մանկաբարձ-գինեկոլոգի հսկողության տակ։

449954789 1019043206897497 5476988001911978328 n

Մեր մասնագետներն անում են անհնարինը։

13-03-2025

Շնորհակալություն, երախտագիտություն և գարնանային ջերմություն. ՈՒԱԿ-ում հյուրընկալել էինք մեր գործընկերներին

Կանանց միամսյակի շրջանակում ՈՒԱԿ Հասարակայնության հետ կապերի և զարգացման բաժնի նախաձեռնությամբ հյուրընկալեցինք մեր սիրելի գործընկերներին՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք արդեն ավելի քան հինգ տարի

10-03-2025

Հայաստանում եզակի որակավորում ողնաշարային վիրաբուժության ոլորտում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի վնասվածքաբան-օրթոպեդ Կարապետ Անտոնյանը AO Spine-ի կողմից ստացել է սերտիֆիկացում՝ որպես մասնագետ, ով տիրապետում է ողնաշարային բոլոր

08-03-2025

ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի առթիվ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Այսօր հերթական անգամ հայտնում ենք ձեզ մեր անկեծղ սերն ու հիացմունքը, հարգանքն ու երախտագիտությունը՝ լիովին
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է