NEWS

Հայկական ուռուցքաբանության զարգացման հեռանկարները AOC 5-ում

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրես․ Շանթ հեռուստաընկերության անդրադարձը:

«Կարելի է ասել, որ այս պահին չկա պատճառ Հայաստանում լավագույն ուռուցքաբանական ծառայությունները չմատուցելու համար։ Մենք ծառայությունների որակը գրեթե համահավասարեցրել ենք արտերկրյա լավագույն բժշկական հաստատությունների չափանիշներին»,-ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյան:

«Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանում առկա է ճառագայթային ախտորոշման և բուժման ողջ սպեկտորը։ Այս տարվանից մեր նպատակն է նաև ավելի մեծ թվով կանանց համար մամոգրաֆիկ ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն ստեղծելը,․-ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան:

«Ուռուցքաբանությունը, ինչպես շատ հաճախ ասում են, անհատակ հոր է։ Այսինքն՝ ինչքան մենք ներդնենք, միևնույն է անհրաժեշտություն կա ավելի շատ ներդնելու։ Եվ այս կոնտեքստը հաշվի անելով, մենք պետք է կենտրոնանանք ոչ միայն ուռուցքաբանական հիվանդությունները բուժելու, այլ նաև կանխարգելելու վրա »,- ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյան:

«Գուստավ Կլիմտի «Մահ և կյանք» կտավը Կոնգրեսի խորհրդանիշն է։ Մենք նկարը փոփոխությունների ենթարկելու համարձակություն ունեցանք՝ կյանքի և մահվան մեջ ստեղծելով արհեստական պատռվածք։ Այն արտացոլում է բնության այդ երկու անբաժանելի երևույթներն իրարից հնարավորինս հեռացնելու բժիշկների ջանքերն ու ցանկությունները»,- ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյան։

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×