ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում ճառագայթային բուժման բուժակ-տեխնիկների
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում ճառագայթային բուժման բուժակ-տեխնիկների՝ Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում աշխատելու համար:
Ճառագայթային բուժումը ժամանակակից բժշկության ամենատեխնոլոգիական և դինամիկ զարգացող ոլորտներից է ու չարորակ ուռուցքների բուժման հիմնական եղանակներից մեկը:
Ճառագայթային բուժման բուժակ-տեխնիկը` բժշկական արագացուցիչների և այլ բուժասարքերի օպերատորը, բժիշկ-ռադիոթերապևտի ու բժշկական ֆիզիկոսի հետ համատեղ իրականացնում է ուռուցքային հիվանդների ճառագայթային բուժման նախապատրաստումը և անցկացումը`ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումների օգնությամբ:
Մեր կենտրոնում յուրաքանչյուր բուժառու ստանում է անհատական համապարփակ մոտեցում, այդ իսկ պատճառով, մեզ համար կարևոր է` մեր ապագա գործընկերներն ունենան հետևյալ հմտությունները, կարողություններն ու գիտելիքները`
-
միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավրիատ) բժշկական կրթություն,
միջին և բարձր համակարգչային գիտելիքներ ու հմտություններ,
հայերենի և ռուսերենի լավ իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
սովորելու, մասնագիտական աճի ցանկություն, կրթական գործուղումների մեկնելու պատրաստակամություն,
թիմային աշխատանքի կարողություն,
կազմակերպվածություն, նպատակասլացություն, կարգապահություն,
տարբեր իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն,
աշխատանքային փորձը պարտադիր չէ, բայց բուժակ-տեխնիկի որակավորումը կդիտարկվի որպես առավելություն:
Աշխատանքային գործառույթները՝
-
բուժական միջոցառումների` ճառագայթային բուժման սեանսների, սիմուլյատորային հետազոտությունների անցկացում` գծային արագացուցիչներով և ճառագայթային բուժման այլ սարքավորումներով,
մասնակցություն ճառագայթային բուժման նախապատրաստման և համակարգչային պլանավորման աշխատանքներին,
համապատասխան փաստաթղթային աշխատանքների վարում` պացիենտների գրանցամատյանի վարում, ճառագայթային բուժման քարտերի լրացում և այլն,
բուժասարքի աշխատանքային վիճակի հսկողություն, պահպանում,
ժամանակակից ճառագայթային բուժման գործընթացին առընչվող այլ մասնագիտական գործառույթներ:
Աշխատանքային պայմանները՝
-
ընտրված թեկնածուները կանցնեն 3-ամսյա անվճար վերապատրաստում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և արտերկրում (2/1)՝համապատասխան մասնագիտական որակավորման քննությամբ,
աշխատանքն իրականացվում է 5/7 ձևաչափով` 1 կամ 2 հերթափոխով՝յուրաքանչյուրը 7 ժամ տևողությամբ: Տարեկան տրվում է 35 աշխատանքային օր վճարովի արձակուրդ և բժշկական ապահովագրություն,
վարձատրությունը որակավորմանն ու աշխատանքային ծանրաբեռնվածությանը համապատասխան:
Դիմելու համար հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել [email protected] էլ.հասցեին` թեմա դաշտում պարտադիր նշելով «բուժակ - տեխնիկ»:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410205050 հեռախոսահամարով: