Новости

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում ճառագայթային բուժման բուժակ-տեխնիկների

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում ճառագայթային բուժման բուժակ-տեխնիկների՝ Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում աշխատելու համար:

Ճառագայթային բուժումը ժամանակակից բժշկության ամենատեխնոլոգիական և դինամիկ զարգացող ոլորտներից է ու չարորակ ուռուցքների բուժման հիմնական եղանակներից մեկը:

Ճառագայթային բուժման բուժակ-տեխնիկը` բժշկական արագացուցիչների և այլ բուժասարքերի օպերատորը, բժիշկ-ռադիոթերապևտի ու բժշկական ֆիզիկոսի հետ համատեղ իրականացնում է ուռուցքային հիվանդների ճառագայթային բուժման նախապատրաստումը և անցկացումը`ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումների օգնությամբ:

Մեր կենտրոնում յուրաքանչյուր բուժառու ստանում է անհատական համապարփակ  մոտեցում,  այդ իսկ պատճառով, մեզ համար կարևոր է` մեր ապագա գործընկերներն ունենան հետևյալ հմտությունները, կարողություններն ու գիտելիքները`

    միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավրիատ) բժշկական կրթություն, միջին և բարձր համակարգչային գիտելիքներ ու հմտություններ, հայերենի և ռուսերենի լավ իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն), սովորելու, մասնագիտական աճի ցանկություն, կրթական գործուղումների մեկնելու պատրաստակամություն, թիմային աշխատանքի կարողություն, կազմակերպվածություն, նպատակասլացություն, կարգապահություն, տարբեր իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն, աշխատանքային փորձը պարտադիր չէ, բայց բուժակ-տեխնիկի որակավորումը կդիտարկվի որպես առավելություն:

Աշխատանքային գործառույթները՝

    բուժական միջոցառումների` ճառագայթային բուժման սեանսների, սիմուլյատորային հետազոտությունների անցկացում` գծային արագացուցիչներով և ճառագայթային բուժման այլ սարքավորումներով, մասնակցություն ճառագայթային բուժման նախապատրաստման և համակարգչային պլանավորման աշխատանքներին, համապատասխան փաստաթղթային աշխատանքների վարում` պացիենտների գրանցամատյանի վարում, ճառագայթային բուժման քարտերի լրացում և այլն,  բուժասարքի աշխատանքային վիճակի հսկողություն, պահպանում, ժամանակակից ճառագայթային բուժման գործընթացին առընչվող այլ մասնագիտական գործառույթներ:

Աշխատանքային պայմանները՝

    ընտրված թեկնածուները կանցնեն 3-ամսյա անվճար վերապատրաստում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և արտերկրում (2/1)՝համապատասխան մասնագիտական որակավորման քննությամբ, աշխատանքն իրականացվում է 5/7 ձևաչափով` 1 կամ 2 հերթափոխով՝յուրաքանչյուրը 7 ժամ տևողությամբ: Տարեկան տրվում է 35 աշխատանքային օր վճարովի արձակուրդ և բժշկական ապահովագրություն, վարձատրությունը որակավորմանն ու աշխատանքային ծանրաբեռնվածությանը համապատասխան:

Դիմելու համար հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել [email protected] էլ.հասցեին` թեմա դաշտում պարտադիր նշելով «բուժակ - տեխնիկ»:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410205050 հեռախոսահամարով:


07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×