News

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը:


Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ կոնգրեսի աշխատանքներին:
Երկու օրերի ընթացքում կենտրոնի առաջատար վիրաբույժներն աչքի ընկան հետաքրքիր զեկույցներով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը:


Նրա փոխանցմամբ՝ մեծ պատիվ էր մասնակցել այս մակարկարգի ու մասշտաբի կոնգրեսին:


«Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնը՝ Հայաստանում ամենամեծ վիրաբուժական պոտենցիալ ունեցող բժշկական կազմակերպություններից մեկը, Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի պլատինե գործընկերն էր և շատ ակտիվ մասնագիտական մասնակցություն ունեցավ կոնգրեսի երկօրյան աշխատանքներին: Սեպտեմբերի 27-ին տեղի կունեցավ «Վիրաբուժական օնկոլոգիա» թեմայով նիստ, իսկ 28-ին` «Ընտրված զեկուցումներ» նիստի շրջանակում քննարկվեցին կրծքագեղձի և անոթային վիրաբուժությանը հարող հրատապ հարցեր» - նշեց մեր զրուցակիցը:


Թեմաները վերաբերում էին աղեստամոքսային համակարգի ուռուցքային հիվանդությունների և կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժմանն ու վերականգնողական մեթոդներին, որոնց վերաբերող թեմաների շուրջ զեկույցներով հանդես եկան Գագիկ Համբարձումյանը, Մհեր Կոստանյանը և Արթուր Ավետիսյանը:


Ա. Ավետիսյանի ձևակերպմամբ՝ նմանատիպ կոնգրեսները լավ հարթակ են բժիշկների համար, որպեսզի նրանք կիսվեն տարբեր ոլորտներում իրենց փորձով և ռազմավարական մոտեցումներով, ներկայացնեն անցած ճանապարհը: 


16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×