Ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ախտորոշում եւ բուժում ՈՒԱԿ-ում՝ նորագույն մեթոդներով
ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղադրվել է վերջին սերնդի Pentax էնդոսկոպիկ համակարգ, որը թույլ է տալիս կատարել ստամոքսաղիքային տրակտի ինչպես ախտորոշիչ, այնպես էլ վիրահատական միջամտություններ։
Հագեցած է i10 սերիայի տարբեր տրամագծերի և երկարության, HD+ բարձր թույլտվության տեսաէնդոսկոպերով և i7010 բարձր հստակության տեսապրոցեսորով, որն ունի վիրտուալ խրոմէնդոսկոպիայի i-scan ռեժիմ։ Վիրտուալ խրոմէնդոսկոպիան տալիս է ստամոքսաղիքային տրակտի լորձաթաղանթի կառուցվածքի և անոթային ցանցի ավելի հստակ պատկերներ, ինչը հնարավորություն է տալիս ավելի վաղ հայտնաբերել ախտահարումներն ու հստակ որոշել դրանց սահմանները։
Նոր էնդոսկոպիկ համակարգով կատարվող հետազոտությունների և միջամտությունների ցանկը.
-
Էզոֆագոգաստրոսկոպիա,
Կոլոնոսկոպիա,
Helicobacter pylori-ի ուրեազային թեստ,
Բիոպսիա,
Արյունահոսությունների դադարեցում,
Ստամոքսաղիքային տրակտի օտար մարմինների հեռացում,
Ստամոքսաղիքային տրակտի նեղացումների բալոնային դիլատացիա, ստենտավորում
Ստամոքսի բալոնավորում,
Ստամոքսաղիքային տրակտի բարորակ և չարորակ նորագոյացությունների հեռացում,
Էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա (լեղուղիների հետազոտություն)
Էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա՝ (լեղուղիների մաքրում քարերից)
Լեղուղիների ստենտավորում
Որպեսզի պացիենտները ցավի կամ տհաճության զգացողություն չունենան, հետազոտությունները և միջամնությունները կատարվում են ներերակային անզգայացմամբ։