ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ախտորոշում եւ բուժում ՈՒԱԿ-ում՝ նորագույն մեթոդներով

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղադրվել է վերջին սերնդի Pentax էնդոսկոպիկ համակարգ, որը թույլ է տալիս կատարել ստամոքսաղիքային տրակտի ինչպես ախտորոշիչ, այնպես էլ վիրահատական միջամտություններ։

Հագեցած է i10 սերիայի տարբեր տրամագծերի և երկարության, HD+ բարձր թույլտվության տեսաէնդոսկոպերով և i7010 բարձր հստակության տեսապրոցեսորով, որն ունի վիրտուալ խրոմէնդոսկոպիայի i-scan ռեժիմ։ Վիրտուալ խրոմէնդոսկոպիան տալիս է ստամոքսաղիքային տրակտի լորձաթաղանթի կառուցվածքի և անոթային ցանցի ավելի հստակ պատկերներ, ինչը հնարավորություն է տալիս ավելի վաղ հայտնաբերել ախտահարումներն ու հստակ որոշել դրանց սահմանները։

Նոր էնդոսկոպիկ համակարգով կատարվող հետազոտությունների և միջամտությունների ցանկը.

    Էզոֆագոգաստրոսկոպիա, Կոլոնոսկոպիա, Helicobacter pylori-ի ուրեազային թեստ, Բիոպսիա, Արյունահոսությունների դադարեցում, Ստամոքսաղիքային տրակտի օտար մարմինների հեռացում, Ստամոքսաղիքային տրակտի նեղացումների բալոնային դիլատացիա, ստենտավորում Ստամոքսի բալոնավորում, Ստամոքսաղիքային տրակտի բարորակ և չարորակ նորագոյացությունների հեռացում, Էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա (լեղուղիների հետազոտություն) Էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա՝ (լեղուղիների մաքրում քարերից) Լեղուղիների ստենտավորում

Որպեսզի պացիենտները ցավի կամ տհաճության զգացողություն չունենան, հետազոտությունները և միջամնությունները կատարվում են ներերակային անզգայացմամբ։


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է