News

Թվային մամոգրաֆիա. ճշգրիտ ու առողջության համար անվտանգ հետազոտություն

Վերջերս Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական հետազոտության սարքերի թիվը համալրվեց ևս մեկով՝ թվային մամոգրաֆով:

Հետազոտության համար նախատեսված այս սարքը դասվում է ժամանակակից բժշկական սարքավորումների նորագույն տեխնոլոգիաների շարքին: Նոր սերնդի թվային մամոգրաֆն առողջության համար անվտանգ է, իսկ հետազոտության արդյունքները` առավել ճշգրիտ:

Սարքի առավելությունների մասին զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համալիր ճառագայթային ախտորոշման բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Հասմիկի Դավթյանի հետ:


–   Սարքը կոչվում է թվային մամոգրաֆ` տոմոսինթեզով, որը համաշխարհային բժշկագիտության մեջ իր տեսակով նորագույն է:


Թվային մամոգրաֆիան ունի մի շարք առանձնահատկույուններ: Փորձեմ թվարկել:


Թվային մամոգրաֆիայի արդյունքում ստացված պատկերներն առավել մաքուր ու պարզ են, և տոմոսինթեզի ժամանակ ստանում ենք շերտային պատկերներ, ինչը հնարավորություն է տալիս կրծքագեղձի առավել խորքային հետազոտություն իրականացնել:


Հետազոտությանը հիվանդներն ավելի քիչ ժամանակ են տրամադրում, քանի որ ռենտգեն պատկերն անմիջապես հայտնվում է համակարգչի էկրանին` կարճացնելով հետազոտության գործընթացը:


Թվային մամոգրաֆիայի պարագայում`այլ հետազոտության սարքերի համեմատությամբ, ճառագայթումը նվազագույն է:


Սարքի օգնությամբ իրականացվում է կրծքագեղձի ռենտգենյան հետազոտություն՝ հետագայում ապահովելով հետազոտության արխիվները: Սա հնարավորություն է ընձեռում հիվանդի հաջորդ այցելության հետազոտության արդյունքները համակարգչի էկրանին համեմատել նախկինում իրականացված հետազոտությունների հետ:


Փոքր լոկալիզացված գոյացությունների դեպքում սարքը հնարավորություն է տալիս հետազոտության ընթացքում կատարելու նախավիրահատական ասեղային ուղեցույցային նշագրումներ (маркировки), որոնք հետագայում վիրաբույժին և ախտաբանին ցույց են տալիս գոյացության ճշգրիտ տեղակայումը:


Ստացված պատկերների ռենտգեն ինտենսիվությունը փոփոխելով կարելի է մեծացնել կամ փոքրացնել պատկերները:


Ռենտգեն ժապավենները ենթարկվում են մանրակրկիտ ուսումնասիրության ` ի շնորհիվ նրա, որ թվային պատկերները հնարավոր է մեծացնել և արդյունքներն ուսումնասիրել խոշոր պլանով: Թվային մամոգրաֆիայով հնարավոր է արձանագրել պատկերների փոփոխությունները, ինչպես նաև փոփոխել պատկերի գունային ինտենսիվությունը:

Կարևոր է նաև այն փաստը, որ հետազոտությունը բնակչության համար համեմատաբար մատչելի է:


–   Տվյալ բժշկական սարքով հետազոտությունը հիվանդության ո՞ր փուրերի համար է նախատեսված:


–   Տոմոսինթեզի (շերտային հետազոտություն) շնորհիվ խնդիրը հնարավոր է հայտնաբերել ամենավաղ փուլում:


–   Որքա՞ն ժամանակ է, ինչ աշխատում եք այս նորագույն սարքով:


–   Դեռ մեկ ամիս չկա և արդեն հասցրել ենք զգալ նոր սարքի բոլոր առավելությունները: Այժմ կարողացել ենք է՛լ ավելի վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը, ինչը, միանշանակ, բարձրացնում է բուժման արդյունավետությունը:


–   Ձեր խոսքն` ուղղված պացիենտին:


–   Հետազոտությունն անցավ է, հետազոտությունն իրականացվում է առանց որևէ պաշտպանիչ հագուստի, կուծքը քիչ է սեղմվում: Այս սարքով հետազոտություն իրականացնելու համար պացիենտի կողմից որևէ նախապայման չի պահանջվում: Խորհուրդ ենք տալիս հետազոտվել առաջին իսկ գանգատների կամ կասկածների դեպքում` խուսափելու հիվանդության բարդություններից:


–   Ովքե՞ր կարող են դիմել թվային մամոգրաֆիայով հետազոտության:


–   Հատկապես նախադաշտանադադարային տարիքի` քառասուն տարեկանն անց կանայք, քանի որ այդ տարքային փուլից սկսած քաղցկեղի առաջացման ռիսկերը մեծանում են: Կանայք կարող են դիմել նաև կանխարգելիչ հետազոտության նպատակով` առանց բժշկի ցուցումի, և հատկապես այն դեպքերում, երբ ՈՒՁ հետազոտության արդյունքները կասկածելի են:


–   Ի՞նչ պարբերականությամբ է թույլատրելի հետազոտությունը:


–   Ըստ ընդունված միջազգային ուղեցույցների:  Երբեմն ցուցաբերվում է անհատական մոտեցում` ելնելով նախկին նկարների արդյունքներից:

Հետազոտվել կարելի է տարվա ընթացքում մեկ-երկու անգամ: Եթե անգամ բացակայում են գանգատները, քառասունն անց կանանց անրհրաժեշտ է հետազոտվել տարին մեկ անգամ:


–   Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց:


–   Կարևորեք սեփական առողջությունը և եղեք հետևողական: Սիրեք Ձեզ, սիրելի կանայք:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է