News

ՈՒԱԿ-ում այս տարի 2-րդ անգամ հյուրընկալվել է պրոֆեսոր, բ.գ.դ., բարձրագույն որակավորման կատեգորիայի ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ Վլադիմիր Կապուստինը

Շարունակական համագործակցություն՝ ի նպաստ հիվանդությունների առավել ճշգրիտ ախտորոշման

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այս տարի արդեն երկրորդ անգամ հյուրընկալեցինք պրոֆեսոր, բ.գ.դ., բարձրագույն որակավորման կատեգորիայի ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ Վլադիմիր Կապուստինին։

Այցի ընթացքում բժիշկ Կապուստինը կիսվեց իր գիտելիքներով և փորձով ռադիոլոգիայի ոլորտում և իր անմիջական ղեկավարությամբ մեր մասնագետները #SmartFusion տեխնոլոգիայով իրականացրեցին մի շարք հետազոտություններ՝

  •  շագանակագեղձի Fusion բիոպսիա, 
  • առաջին անգամ Հայաստանում փորձ է արվել Fusion բիոպսիա կիրառել գինեկոլոգիայի ոլորտում,
  • լյարդի բիոպսիա՝ Smart navigation-ի կիրառմամբ։

Այսուհետ, շնորհիվ գերժամանակակից սարքավորումով հագեցվածության և մասնագետների շարունակակն վերապատրասման, մեր կենտրոնում կիրականցվեն այնպիսի եզակի հետազոտություններ, ինչպիսիք են՝

  • Fusion բիոպսիա, որն արդեն 6 ամիս մեր կենտրոնում իրականացվում է, իսկ այսուհետ տեխնոլոգիան կկիրառվի նաև Fusion գինեկոլոգիայի ոլորտում,
  • լյարդի և երիկամի բիոպսիաների համար Հայաստանում առաջին անգամ կկիրառվի ուղեցույց հանդիսացող Smart navigation-ը:

Հիշեք՝ վաղ և ճշգրիտ ախտորոշումն արդյունավետ բուժման հիմնական նախապայմաններից է:

*Լիցենզիա Կ-XX-000973, տրված՝ 02.07.2007թ.

 

402064525 847610560707430 509779090669416256 n 402846377 847610617374091 9043197968478254946 n 402857518 847610547374098 249977427593109761 n 402861418 847610630707423 8075913161228756761 n 402893746 847610580707428 5985567942605378379 n                    402906640 847610644040755 3128495757599637394 n

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է