ՈՒԱԿ-ում այս տարի 2-րդ անգամ հյուրընկալվել է պրոֆեսոր, բ.գ.դ., բարձրագույն որակավորման կատեգորիայի ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ Վլադիմիր Կապուստինը
Շարունակական համագործակցություն՝ ի նպաստ հիվանդությունների առավել ճշգրիտ ախտորոշման
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այս տարի արդեն երկրորդ անգամ հյուրընկալեցինք պրոֆեսոր, բ.գ.դ., բարձրագույն որակավորման կատեգորիայի ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ Վլադիմիր Կապուստինին։
Այցի ընթացքում բժիշկ Կապուստինը կիսվեց իր գիտելիքներով և փորձով ռադիոլոգիայի ոլորտում և իր անմիջական ղեկավարությամբ մեր մասնագետները #SmartFusion տեխնոլոգիայով իրականացրեցին մի շարք հետազոտություններ՝
- շագանակագեղձի Fusion բիոպսիա,
- առաջին անգամ Հայաստանում փորձ է արվել Fusion բիոպսիա կիրառել գինեկոլոգիայի ոլորտում,
- լյարդի բիոպսիա՝ Smart navigation-ի կիրառմամբ։
Այսուհետ, շնորհիվ գերժամանակակից սարքավորումով հագեցվածության և մասնագետների շարունակակն վերապատրասման, մեր կենտրոնում կիրականցվեն այնպիսի եզակի հետազոտություններ, ինչպիսիք են՝
- Fusion բիոպսիա, որն արդեն 6 ամիս մեր կենտրոնում իրականացվում է, իսկ այսուհետ տեխնոլոգիան կկիրառվի նաև Fusion գինեկոլոգիայի ոլորտում,
- լյարդի և երիկամի բիոպսիաների համար Հայաստանում առաջին անգամ կկիրառվի ուղեցույց հանդիսացող Smart navigation-ը:
Հիշեք՝ վաղ և ճշգրիտ ախտորոշումն արդյունավետ բուժման հիմնական նախապայմաններից է:
*Լիցենզիա Կ-XX-000973, տրված՝ 02.07.2007թ.