Ծրագրեր
Ինչպե՞ս պատրաստվել մամոգրաֆիայի
Անհրաժեշտ է ճիշտ որոշել գործողությունն իրականացնելու ժամանակը (եթե կինը դեռ դաշտան է տեսնում). մամոգրաֆիայի իրականացումը ցանկալի է պլանավորել դաշտանային ցիկլից մեկ շաբաթ անց: Բանն այն է, որ դաշտանային ցիկլից առաջ կրծքերը «լցվում են», պնդանում և դառնում ավելի զգայուն, իսկ հորմոնային տատանումները կարող են ավելացնել գործողության ցավոտությունը: Հետազոտությանը պատրաստվելիս՝ ցանկալի չէ թևատակի շրջանում օգտագործել որևէ հակաքրտնարտադրող միջոց (դրանք կարող են «հետքեր» թողնել նկարի վրա):
Անհրաժեշտ է գործողությունն իրականացնող մասնագետին տեղեկացնել ֆիբրոզ-կիստոզային փոփոխությունների առկայության կամ նախկինում մամոգրաֆիայի իրականացման ժամանակ առաջացած ցավերի մասին: Ցավային զգացողությունների առաջացման դեպքում անհրաժեշտ է այդ մասին անմիջապես հայտնել բժշկին, հատկապես, եթե ցավն անտանելի է: Մամոգրաֆիան չպետք է այնպիսի զգացողություններ առաջացնի, որոնց պատճառով կինը հետագայում խուսափի հետազոտության պարբերական կրկնությունից:
Սուրճ կամ կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքները չարաշահող կանանց ցանկալի է (բայց պարտադիր չէ) սահամանափակեն դրանց ընդունումը երկու շաբաթ առաջ` նախքան մամոգրաֆիայի իրականացումը, քանի որ այն կարող է կրծքագեղձի հյուսվածքներն ավելի զգայուն դարձնել: Անհրաժեշտ է դիտարկել ոչ ստերոիդ հակաբորբոքիչ դեղամիջոցների ընդունման հնարավորությունը գործողության իրականացումից 45-60 րոպե առաջ: Կրծքագեղձի և մամոգրաֆի թիթեղների միջև փափուկ շերտի առկայությունը կարող է զգալիորեն նվազեցնել գործողության ցավոտությունը: Մամոգրաֆիայի ընթացքում անհրաժեշտ է խոր և դանդաղ շնչել, ինչը կարող է նվազեցնել տագնապի հետ կապված ցավի արտահայտվածությունը:
10-10-2024
Եզակի վիրահատություն՝ հիվանդից հեռացրել են 4,5 կգ գոյացություն․ ԼՈՒՐԵՐ
08-10-2024
Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով. FreeNews
07-10-2024
Ծխելը կարող է առաջացնել թոքերի քրոնիկ հիվանդություններ և քաղցկեղ. կանխարգելի՛ր LOW DOSE-ի միջոցով
Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան
ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ
Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499
Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru
Հարգելի՛ այցելուներ,
որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։
Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է