Ղեկավար կազմ

Նարեկ Վարուժանի Մանուկյան

Տնօրեն

Նարեկ Մանուկյանը ծնվել է 1983 թվականի մարտի 4-ին։


2004- 2010 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական գործ ֆակուլտետում,


2010-2012 թվականներին անցել է ԵՊԲՀ-ի հետբուհական կրթություն՝ ստանալով ուռուցքաբանի որակավորում։

Սկսելով աշխատանքային կարիերան Նարեկ Մանուկյանը 2013 թվականի փետրվարից մինչ 2014 թվականի նոյեմբեր աշխատել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում որպես ուռուցքաբան։
2015-2016 թվականներին աշխատել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ։


2019 թվականի օգստոսի 31-ից ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենն է։ Ինչպես նաև, հանդիսանում է ՀՀ չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի անդամ։

2021 թվականից Նարեկ Մանուկյանի նախաձեռնությամբ փետրվարի 4-ին՝ Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում, տեղի է ունենում «Հայկական ուռուցքաբանական ամենամյա կոնգրեսը»,

2023 թվականի սեպտեմբերից Երևանի ավագանու անկուսակցական անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով։

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Նարեկ Մանուկյանը 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանը անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

13-03-2025

Շնորհակալություն, երախտագիտություն և գարնանային ջերմություն. ՈՒԱԿ-ում հյուրընկալել էինք մեր գործընկերներին

Կանանց միամսյակի շրջանակում ՈՒԱԿ Հասարակայնության հետ կապերի և զարգացման բաժնի նախաձեռնությամբ հյուրընկալեցինք մեր սիրելի գործընկերներին՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք արդեն ավելի քան հինգ տարի

10-03-2025

Հայաստանում եզակի որակավորում ողնաշարային վիրաբուժության ոլորտում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի վնասվածքաբան-օրթոպեդ Կարապետ Անտոնյանը AO Spine-ի կողմից ստացել է սերտիֆիկացում՝ որպես մասնագետ, ով տիրապետում է ողնաշարային բոլոր

08-03-2025

ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի առթիվ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Այսօր հերթական անգամ հայտնում ենք ձեզ մեր անկեծղ սերն ու հիացմունքը, հարգանքն ու երախտագիտությունը՝ լիովին
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է