Թափուր հաստիք


 
  • Ուռուցքաբանության ազգային կենտրոնում առկա է ապահովագրության ծառայության մասնագետի թափուր հաստիք
 
Հիմնական պահանջները՝
 
-Բուժհաստատություն դիմած ապահովագրված հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն և պատշաճ կերպով ներկայացնել բուժհաստատությունում մատուցվող ծառայությունները:
-Սպասարկել և կարգավորել առողջության կամավոր պահովագրությամբ, Սոցիալական փաթեթով, Համընդհանուր ապահովագրությամբ ապահովագրված անձանց հայտերը
-Կազմել, վարել փաստաթղթերի փաթեթը և վավերացնել փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:
-Կազմել և վարել հաճախորդի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով:
-Հետևել հաճախորդին մատուցվող ծառայությունների մատուցման բարձր որակին և պատշաճ կերպով կազմակերպել ցուցված ծառայությունների մատուցումը:
-Վարել կիրթ նամակագրական և հեռախոսային կապ ապահովագրական ընկերությունների, ապահովագրված անձանց հետ:
-Անմիջական ղեկավարությանը ներկայացնել համապատասխան հաշվետվություններ:
 
 
Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝
 
-Բարձրագույն կրթություն:
-Աշխատանքային փորձի առկայություն հաճախորդների սպասարկման ոլորտում:
-Թիմային աշխատանքի, հաղորդակցման և խնդրահարույց իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություններ:
-MS Word, Excel, ինչպես նաև «Արմեդ» համակարգչային ծրագրերի իմացություն:
-Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերեն լեզուներիփով հաղորդակցման կարողություն:
-Հաղորդակցման հմտություններ:
-Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն:
 
 
Աշխատանքային պայմանները՝
 
-Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ
-Աշխատանքային ժամեր՝ 09։00-16։45
Կենտրոնի բոլոր աշխատակիցների համար նախատեսված է բժշկական ապահովագրություն:
 
Ինքնակենսագրականները (CV-ն) կարող եք ուղարկել Hrmarinehakobyan@gmail.com էլ. hասցեին` թեմա դաշտում պարտադիր նշելով «Ապահովագրության ծառայության մասնագետ»։
Հարցերի դեպքում զանգահարել 010205050, ներքին՝ 104։
 



16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×