Թափուր հաստիք


  • Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ադմինիստրատիվ թիմին միանալու ևս երկու հաստիք ունենք`

ՀԱՇՎԱՊԱՀ

Հիմնական պահանջներն են․

  • Հաշվապահական բարձրագույն կրթություն,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀԾՀ7 հաշվապահ ծրագրի իմացություն,
  • հիմնական միջոցների` հաշվառման, պաշարների մուտքագրման-ելքագրման փորձ,
  • համակարգչային օֆիսային ծրագրերի գերազանց իմացություն (Ms Office),
  • ռուսերենի իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • աշխատասիրություն, պարտաճանաչություն, բծախնդրություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն:

 

ԴՐԱՄԱՐԿՂԻ ՕՊԵՐԱՏՈՐ

Հիմնական պահանջներն են․

  • Միջին կամ բարձրագույն կրթություն,
  • աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • համակարգչային օֆիսային ծրագրերի գերազանց իմացություն (Ms Office),
  • ռուսերենի իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • այցելուներին բարեհամբույր սպասարկման հմտություն,
  • աշխատասիրություն, պարտաճանաչություն, բծախնդրություն, արագ կողմնորոշվելու ունակություն, սթրեսակայունություն,
  • կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն:

 

Աշխատանքի պայմանները`

  1. երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-17։00,
  2. տրամադրվում է առողջապահական ապահովագրություն:

Աշխատանքի հետ կապված մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 010205050՝ ներքին 104 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ (09:00-16:45):

Ինքնակենսագրականը (CV-ն) կարող եք ուղղարկել Hrmarinehakobyan@gmail.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով «Հաշվապահ» կամ «Դրամարկղի օպերատոր»:

19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×