ԿԼԻՆԻԿԱ

Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքը ստեղծվել է 12․09․23 թվականին, քանի որ հասարակությունում, այդ թվում՝ ուռուցքային պաթոլոգիաներ ունեցող բուժառուների մոտ լայն տարածում ունեն անոթային (զարկերակային և երակային) պաթոլոգիաները։ Մասնավորապես դեղորայքային, ճառագայթային և վիրահատական բուժում ստացող բուժառուների մոտ հաճախ առաջանում են անոթային հիվանդությունների սրացումներ, բարդություններ, որոնք կարիք ունեն ճիշտ ժամանակին և պրոֆեսիոնալ արձագանքման։

Բաժանմունքում իրականացվում են․

  • աորտայի,
  • մագիստրալ զարկերակների,
  • երակների ախտահարումներով պացիենտների կոնսերվատիվ և վիրահատական բուժում։

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատությունները․

  • Անոթային ռեկոնստրուկտիվ վիրահատություններ ուռուցքային պաթոլոգիաների ժամանակ
  • Էնդովասկուլյար վիրահատություններ զարկերակների վրա (բալոնային անգիոպլատիկա, ստենտավորում) հիբրիդ վիրահատություններ
  • Որովայնային աորտայի անևրիզմայի ռեզեկցիա պրոթեզավորումով
  • Պերիֆերիկ զարկերակների անևրիզմաների ռեզեկցիա պրոթեզավորումով
  • Ստորին վերջույթների կոմբինացված ֆլեբէկտոմիա
  • Էնդովենոզ լազերային թերմոաբլացիա
  • Կրոսէկտոմիա
  • Թրոմբէկտոմիա, էնդարտերէկտոմիա
  • Քնային զարկերակի էնդարտերէկտոմիա
  • Պրոֆունդոպլաստիկա
  • Քնային զարկերակների պրոթեզավորում
  • Կավա- ֆիլտրի տեղադրում
  • Էքստրաանատոմիական զարկերակային շունտավորումներ

 

Բաժանմունքը հագեցած է անոթային վիրահատությունների համար նախատեսված ամբողջ գործիքակազմով, վերջին սերնդի ֆլեբոլոգիական լազեր սարքով, թվային անգիոգրաֆով, իրեն հարմարեցված անգիոգրաֆիկ սեղանով՝ նախատեսված հիբրիդ վիրահատությունների համար։

 

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×