ԿԼԻՆԻԿԱ

Անձնակազմ

Տիգրան Բյուզանդյան

Բաժանմունքի վարիչ

Տարոն Ղարիբյան

Բժիշկ-կրծքային վիրաբույժ

Սարիկ Մելքոնյան

Բժիշկ-ուռուցքաբան

Կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքում իրականացվում է կրծքավանդակի օրգանների, այդ թվում՝ թոքերի, կերակրափողի, միջնորմի և կրծքավանդակի պատի հիվանդությունների համալիր ախտորոշում և բուժում: Մեր նպատակն է ապահովել բարձրորակ բժշկական օգնություն՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաները և նվազագույն ինվազիվ մեթոդները։

Մեր ծառայությունները

1.      Թոքերի և բրոնխների վիրաբուժություն

  • Թոքի քաղցկեղի վիրահատական բուժում (Պնևմոնէկտոմիա, բիլոբէկտոմիա, լոբէկտոմիա, սեգմենտէկտոմիա)
  • Թոքերի մետաստատիկ հիվանդության վիրահատական բուժում (Պնևմոնէկտոմիա, բիլոբէկտոմիա, լոբէկտոմիա, սեգմենտէկտոմիա, ատիպիկ մասնահատում)
  • Թոքերի և բրոնխների բարորակ ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժում

 2. Կերակրափողի վիրաբուժություն

  • Կերակրափողի քաղցկեղի վիրահատական բուժում
  • Կերակրափողի ոչ ուռուցքային և բարորակ ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժում

3. Միջնորմի ուռուցքների վիրաբուժություն

  • Միջնորմի բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում
  • Միջնորմի ոչ ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժում

4. Կրծքավանդակի օրգանների թարախա-բորբոքային հիվանդությունների վիրաբուժություն

  • Պլևրայի էմպիեմայի վիրահատական բուժում
  • Կրծքավանդակի պատի ֆլեգմոնայի վիրահատական բուժում
  • Թոքերի թարախաբորբոքային հիվանդությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժում
  • Վերքերի և թարախաբորբոքային հիվանդությունների բուժում բացասական ճնշման մեթոդով

2. Ինտերվենցիոն թոքաբանություն

2․1. EBUS (էնդոբրոնխիալ ուլտրաձայնային հետազոտություն)

  • Ախտորոշիչ EBUS
    • Կրծքավանդակի օրգանների հիվանդությունների ախտորոշման մեթոդ, որը թույլ է տալիս զննել լիմֆատիկ հանգույցները և ուռուցքները՝ բրոնխոսկոպի մեջ ներկառուցված ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Այս մեթոդը ապահովում է բարձր ճշգրտություն՝ նվազագույն ինվազիվությամբ։

2․2. EBUS-TBNA (EBUS-ի վերահսկողության տակ տրանսբրոնխիալ ասպիրացիոն բիոպսիա)

  • EBUS-TBNA
    • Լիմֆատիկ հանգույցների և այլ գոյացությունների բիոպսիայի իրականացում՝ էնդորոնխիալ ուլտրաձայնի վերահսկողության ներքո: Այս մեթոդը թույլ է տալիս ստանալ ճշգրիտ բիոպտատ՝ առանց բաց վիրահատության։

2․3. Վիդեոֆիբրոբրոնխոսկոպիա

  • Ախտորոշիչ բրոնխոսկոպիան օգտագործվում է շնչուղիների զննան և բիոպսիաների իրականացման համար
  • Բուժական բրոնխոսկոպիան կիրառվում է օտար մարմինների, գոյացությունների հեռացման և արյունահոսության դադարեցման համար։

2․4. Կրծքավանդակի օրգանների միջմաշկային ինտերվենցիա՝ ուլտրաձայնային և ՀՇ վերահսկողության ներքո

  • Նորագոյացությունների բիոպսիա
    • Ուլտրաձայնային և համակարգչային տոմոգրաֆիայի վերահսկողության ներքո բիոպսիաների իրականացում՝ հյուսվածքների ճշգրիտ ստացման և թոքերի ու պլևրայի հիվանդությունների ախտորոշման համար։
  • Սահմանափակ և պարկավորված պլևրիտների, էմպիեմաների դրենավորում

2․5. Չարորակ նորագոյացությունների միկրոալիքային աբլացիա

  • Միկրոալիքային աբլացիա (MWA)
    • Նվազագույն ինվազիվ պրոցեդուրա, որն օգտագործում է միկրոալիքներ՝ թոքերի և կրծքավանդակի չարորակ ուռուցքների ալտերնատիվ և համակցված բուժման համար։ Այս մեթոդը թույլ է տալիս արդյունավետ բուժել ուռուցքները՝ նվազագույն վնասվածքով։

2․6. Կոշտ բրոնխոսկոպիա

  • Մեթոդ, որն օգտագործվում է բարդ բուժական մանիպուլյացիաների իրականացման համար, ներառյալ՝ խոշոր ներբրոնխային ուռուցքների հեռացման, շնչուղիների ստենոզների բուժավորում և զանգվածային արյունահոսությունների դադարեցման նպատակով:

2․7. Ստենտավորում և բրոնխոբլոկացիա

  • Շնչուղիների ստենտավորում
    • Շնչուղիների անցանելիությունը պահպանելու համար ստենտների տեղադրում՝ ուռուցքների կամ սպիացման հետևանքով առաջացած նեղացումների դեպքում։
  • Բրոնխոբլոկացիա
    • Պարոլոնային կամ կլապանային բրոնխոբլոկատորների տեղադրում՝ թոքի ախտահարված հատվածը մեկուսացնելու և ինֆեկցիոն կամ ուռուցքային պրոցեսի սահմանափակելու նպատակով։

3․Շնչառական օրգանների հիվանդությունների ախտորոշում և թերապևտիկ բուժում

  • Սուր և քրոնիկ բրոնխիտ,
  • Բրոնխիալ ասթմայի թերապևտիկ բուժում,
  • Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (COPD) բուժում, 
  • Թոքաբորբ ( հակաբակտերիալ և հակավիրուսային թերապիա), 
  • Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունների բուժում  ( իմունոսուպրեսիվ և հակաբորբոքային թերապիա)։
  • Սարկոիդոզի բուժում,
  •  Թոքային զարկերակների թրոմբոէմբոլիա և այլն։

Կատարվում է նաև սպիրոմետրիկ հետազոտություն։

 

Հեռ․ +37410205050, ներքին՝131

 

09-12-2024

ՈՒԱԿ բուժքույրական անձնակազմը Թբիլիսիում անցկացված միջազգային կոնֆերանսին

ՈՒԱԿ բուժքույրական անձնակազմը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը մասնակցել է Թբիլիսիի բժշկական համալսարանում կազմակերպված «Բուժքրոջ կողմից անվտանգ և որակյալ ծառայությունների մատուցումը» թեմայով առաջին

06-12-2024

Ռեկոնստրուկտիվ վիրահատություն ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դիմածնոտային վիրաբույժները ռեկոնստրուկտիվ վիրահատական միջամտությամբ վերականգնել են պացիենտի ճակատի հետտրավմատիկ դեֆորմացիան։Քսանյոթամյա տղամարդու՝ 14 տարվա

04-12-2024

Փրկիր կյանքեր՝ դառնալով արյան դոնոր ՈՒԱԿ-ում

Ձեր հանձնած արյունը կարող է կյանքեր փրկել։ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին անհրաժեշտ են ցանկացած խմբի արյան դոնորներ։Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է