Ծրագրեր


Ի՞նչ է կրծքագեղձի քաղցկեղը

Կնոջ կրծքագեղձը բաղկացած է բլթակներից (կաթնարտադրող գեղձեր), ծորաններից (փոքրիկ խողովակներ, որոնցով կաթը բլթերից հասնում է դեպի պտուկ) և ստրոմայից (ճարպային և շարակցական հյուսվածքներ, որոնք շրջապատում են ծորաներն ու բլթակները, արյունատար և ավշային անոթները):

Հիմնականում կրծքագեղձում քաղցկեղը զարգանում է ծորաններում՝ առաջանալով ծորանների երկայնքով ձգվող բջիջներում, կամ բլթակներում՝ բլթակները պատող բջիջներում: Քաղցկեղի տարածման եղանակներից մեկն ավշային համակարգով է, երբ ավիշն ավշային անոթներով հեռանում է կրծքագեղձից։ Նույն ճանապարհով կարող են տեղափոխվել քաղցկեղային բջիջները՝ ընթացքում կուտակվելով ավշային հանգույցներում, մինչդեռ արյունատար համակարգով դրանք հասնում են հեռավոր այլ օրգաններ։

1L2A6965.JPG

Կրծքագեղձի քաղցկեղը կնոջ կամ տղամարդու կրծքագեղձի էպիթելային հյուսվածքի չարորակ ուռուցք է: Կրծքագեղձի քաղցկեղը բազմագործոն ուռուցք է, որի առաջացման հիմքում ընկած է բջիջի գենոմի ախտաբանական փոփոխությունը, ինչը զարգանում է հորմոնների և արտաքին որոշ գործոնների ազդեցության ներքո:

Կրծքագեղձի քաղցկեղը հանդիսանում է ամենատարածված հիվանդությունը կանանց մոտ հանդիպող չարորակ նորագոյացությունների շարքում:

Կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընթանալ ինչպես նրան բնորոշ նշաններով, այնպես էլ առանց որևէ կլինիկական դրսևորման: Այն հիմնականում դրսևորվում է կրծքագեղձում ուռուցքային բջիջների զարգացմամբ, որոնք կարող են հայտնաբերվել կլինիկորեն, գործիքային կամ հյուսվածաբանական եղանակներով: Կրծքագեղձի քաղցկեղի բջիջները կարող են տարածվել դեպի շրջակա ավշային հանգույցներ կամ արյունատար անոթներով այլ կենսական կարևոր օրգաններ: Կրծքագեղձի քաղցկեղը կարող է արտահայտվել նաև միայն նրա մետաստատիկ ընթացքով, առանց գեղձում ուռուցքի հայտնաբերման:

14-01-2025

Հայկական ուռուցքաբանական կոնգրես․ հատուկ հյուրեր

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի աշխարհագրությունն ընդարձակում ենք՝ հասնելով Չինաստան:Հատուկ հյուրերի ցանկում Գուանջոուի «Second People» հիվանդանոցի կրծքավանդակի պատի վիրաբուժության հետազոտական

09-01-2025

Որովայնային աորտայի պրոթեզավորում ՈՒԱԿ ում

Աորտայի պրոթեզավորումից հետո 56-ամյա Գոռ Վիլասյանը նշում է․ «Հիմա նույնիսկ կարող եմ վազել»։Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գուրգեն Գրիգորյանը արձանագրում

07-01-2025

Հայկական ուռուցքաբանական կոնգրես․ հատուկ հյուրեր

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի հատուկ հյուրերի ցանկում են ուռուցքաբան-վիրաբույժներ Էուջինյո Կոկոցան և Լորենցո Լիվրագին Իտալիայի «ASST Settelaghi Varese»-ից:Կոնգրեսին մասնակցելու վաղ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է