150 կին անվճար հետազոտություն անցավ ՈՒԱԿ-ում
Ապրիլի 9-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ԱՆՎՃԱՐ հետազոտություններ անցան շուրջ 150 կանայք և աղջիկներ:
Ակցիայի շրջանակում մամոգրաֆիական և սոնոգրաֆիական ստուգումներ անցկացրին մեր կենտրոնի լավագույն մասնագետները:
Հետազոտվողների 60%-ի մոտ հայտնաբերվեցին տարբեր պաթոլոգիաներ, որոնց թվում գերակշռող էին դիֆուզ ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիան, ֆիբրոադենոման:
Երեք կանանց մոտ ախտորոշվեց քաղցկեղ. նրանց ցուցվեց հետագա լրահետազոտություն՝ բիոպսիա:
Սիրելի՜ կանայք և աղջիկներ,
այսօրվա ակցիայի արդյունքները ևս մեկ անգամ վկայում են` ՊԵՏՔ Է ՀԱՃԱԽԱԿԻ ՍՏՈւԳՎԵՔ, ձեր առողջությունը պետք է լինի առաջնահերթություն ձեզ համար:
Այցելե´ք մեր կենտրոն, ստուգվե´ք, կանխարգելե՛ք, բուժվե´ք և եղե´ք առողջ: