9 ՓԱՍՏ ԳԼԽՈՒՂԵՂԻ ՈՒՌՈՒՑՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1.Գլխուղեղի ուռուցքները քաղցկեղ չեն, բառի գիտական իմաստով, քանի որ քաղցկեղը զարգանում է էպիթելիալ բջիջներից, որոնք գլխուղեղում չկան։
2.Կլինիկական դրսևորումները կախված են ուռուցքի տեղակայումից և չափերից։ Լինում են ընդհանուր ուղեղային և օջախային նյարդաբանական ախտանիշներ։
Տարբերակվում են գլխուղեղի առաջնային ուռուցքներ, որոնք կարող են առաջանալ գլխուղեղի հյուսվածքից, իր թաղանթներից, գանգուղեղային նյարդերից, և երկրորդային ուռուցքներ, որոնք լինում են մետաստատիկ բնույթի (այլ օրգան համակարգերից)։ Առաջնային ուռուցքները կազմում են գլխուղեղի ուռուցքների ընդամենը մեկ երրորդը։
3.Գլխուղեղի ուռուցքները չունեն հստակ բաժանում բարորակների և չարորակների։ Անգամ այլևս չաճող, բայց դժվար հասանելիուոթյուն ունեցող ուռուցքը կարող է չարորակ համարվել։ Գլխուղեղի բարորակ ուռուցքները չարորակից ոչնչով լավը չեն․ նրանք նույնքան վտանգավոր են կյանքի համար։
4.Գլխուղեղի առաջնային ուռուցքները այլ օրգաններում մետաստազներ չեն առաջացնում, նրանց զարգացումը սահմանափակված է միայն կենտրոնական նյարդային համակարգում (գլխուղեղում և ողնուղեղում)։
5.Գլխուղեղի շատ ուռուցքներ հստակ եզրեր չեն ունենում, այդ իսկ պատճառով նրանց հեռացումը շատ բարդ է, քանի որ կա առողջ հյուսվածքները վնասելու վտանգ։
6.Մարդու գլխուղեղը պաշտպանված է հեմատոէնցեֆալիկ պատնեշով, որը արգելակում է վնասակար քիմիական տարրերի ներթափանցումը գլխուղեղ։ Այդ իսկ պատճառով քիմիաթերապիայի հնարավորությունները գլխուղեղի ուռուցքի բուժման գործում խիստ սահմանափակ են։
7.Գոյություն ունի գլխուղեղի ուռուցքների մոտավորապես 130 տեսակ։ Ամենատարածվածներն են՝ գլիոմաները` 50 % (աստրոցիտոմա, գլիոբլաստստոմա, օլիգոդենդրոգլիոմա, էպենդիմոմա, և այլ), մենինգիոմաները՝ 32%, մեդուլոբլաստոմաները և կենտրոնական նյարդային համակարգի լիմֆոմաները:
8.Գլխուղեղի ուռուցքների արդյունավետ բուժման համար կարևոր գործոններից է դրանց ժամանակին բացահայտումը։ Կախված ուռուցքի տեսակից՝ դրանց բուժումն ընդգրկում է վիրահատության, ռադիոթերապիայի և քիմիոթերապիայի համակցումներ։
9.Գլխուղեղի ուռուցքների ժամանակ ապրելիությունը կախված է ուռուցքի տեսակից, հիվանդի տարիքից և վիճակից, ուռուցքի վիրաբուժական հեռացման աստիճանից և յուրաքանչյուր դեպքին բնորոշ գործոններից։ Վաղ հայտնաբերման դեպքում ապրելիությունը կարող է հասնել 80 տոկոսի։