ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամերիկացի վիրաբույժ Ջենարո Դ․ Լաբելան հաստ աղու լապարոսկոպիկ վիրահատություններ կկատարի ՈւԱԿ-ում

Ամերիկացի վիրաբույժ Ջենարո Դ․Լաբելան 2021թ․ օգոստոսի 23-26-ը կհյուրընկալվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Իր հայ գործընկեր Ավետիք Պետրոսյանի հետ նա կկատարի հաստ աղու լապարոսկոպիկ վիրահատություններ։

Սա ամերիկացի վիրաբույժի երկրորդ այցն է Հայաստան։ Առաջին այցի ժամանակ, 2019 թվականի հոկտեմբերին, նա ՈւԱԿ-ին նվիրաբերեց լապարոսկոպիկ սարք և մեր բժիշկների հետ կիսվեց իր փորձով։

Հարկ է նշել, որ հաստ աղու քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություններ Հայաստանում քիչ կենտրոններում են կատարում, մինչդեռ ԱՄՆ-ում դա արդեն ոսկե ստանդարտ է։ Լապարոսկոպիկ վիրահատությունները ավելի նախընտրելի են պացիենտների համար, քանի որ քիչ տրավմատիկ են, և հետվիրահատական շրջանն ավելի հարթ է անցնում։ Այդ իսկ պատճառով ՈւԱԿ-ի վիրաբույժները ձգտում են լիովին տիրապետել այս տեխնիկային։

Վիրաբույժ Ջենարո Դ․ Լաբելան պրակտիկ բժշկական գործունեություն է ծավալում ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Bethesda North Hospital-ում, որը, ինչպես Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, մասնագիտացած է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման գործում։ Նա նաև TriHealth General Surgery Residency Program-ի դասախոս է, վիրահատություններ է կատարում նաև Օհայո նահանգի Good Samaritan Hospital-ում և TriHealth Evendale Hospital-ում:

Ջենարո Դ․ Լաբելան American Board of Surgery և American Board of Colon and Rectal Surgery անդամ է։ Վերջին 10 տարիներին անընդմեջ ճանաչվել է Ցինցինատի քաղաքի «Լավագույն բժիշկը»։

Ամերիկացի բժշկի այցը Հայաստան, ինչպես և առաջին անգամ, կազմակերպում է Մեդունի բարեգործական ընկերությունը։

Պացիենտների գրանցումը կկատարվի մինչև օգոստոսի 13-ը։

Հեռ․ +374 10 23 68 29, +374 91 32 00 36։


03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×