Աննախադեպ. մեկ օրում ԱՆՎՃԱՐ հետազոտվել են ավելի քան 450 տավուշցիներ
Հետամուտ լինելով երկրի քաղաքացիների կանոնավոր հետազոտվելուն, և հաշվի առնելով որոշ բնակիչների մայրաքաղաք գալու բարդությունները՝ ՈՒԱԿ-ը պարբերաբար կազմակերպում է ԱՆՎՃԱՐ հետազոտություններ մարզերում, հատկապես` սահմանամերձ:
Մայիսի 27-ին ՈՒԱԿ-ի և գործընկեր այլ ԲԿ-ների մասնագետները Բերդում էին: Մեկ օրում 10-ից ավելի մասնագետներ ԱՆՎՃԱՐ հետազոտեցին և տրամադրեցին նեղ-մասնագիտական խորհրդատվություններ Բերդի և նրա հարակից տարածքների բնակիչներին:
Գինեկոլոգները, մամոլոգը, թոքաբանը, էնդոկրինոլոգը, նեյրովիրաբույժը, ուրոլոգը, գաստրոէնտերոլոգը, անոթաբանը մի ամբողջ օր իրենց գիտելիքները ծառայեցրին և ոչ աշխատանքային օրը նվիրեցին Տավուշի մարզի մեր հայրենակիցներին: Անցկացվեցին նաև կրծքագեղձի, վահանաձև գեղձի, որովայնի օրգանների և փոքր կոնքի սոնոգրաֆիկ, ինչպես նաև դուպլեքս հետազոտություններ:
Հետազոտությունների արդյունքում, ցավոք, որոշների մոտ հայտնաբերվեցին տարատեսակ խնդիրներ: Մասնավորապես` վարիկոզ հիվանդություններ, վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններ, մեկ հոգու մոտ կրծքագեղձի քաղցկեղ և այլ պաթոլոգիաներ: Բոլոր բուժառուները տեղում ստացան նեղ-մասնագիտական խորհրդատվություններ:
Կենտրոնի կողմից անցկացվող ակցիաները պարբերաբար են:
Նորերի մասին նախապես տեղեկանալու համար հետևեք ՈՒԱԿ-ի պաշտոնական կայքէջերին:
ԵՂԵ՛Ք ԱՌՈՂՋ:
ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ