Անվճար հետազոտություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ Քանաքեռ-Զեյթուն շրջանի բնակիչների համար
Հարգելի՛ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, հոգալով ձեր առողջության, կյանքի որակի և երկարակեցության մասին՝ ապրիլ-մայիս ամիսներին հրավիրում ենք ձեզ Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտությունների.
Վահանաձև գեղձ Կրծքագեղձ Որովայն (բացառությամբ փոքր կոնքի)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեղերը սահմանափակ են: Ակցիան կանցկացվի ապրիլի 23-ին, ԱՆՎՃԱՐ կհետազոտվի 20 բնակիչ: Գրանցվելու համար զանգահարեք +374 10 20 50 50 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-16:45:
Հ.Գ. Հետազոտությանն անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով: Բիոմետրիկ անձնագրի դեպքում հարկավոր է նաև ունենալ տեղեկանք գրանցման վերաբերյալ:
Պահպանե՛ք ձեր առողջությունը,
Սիրով՝ ՈՒԱԿ