ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆՎՃԱՐ նեղ-մասնագիտական խորհրդատվություն և վիրահատական միջամտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար

«Հյումն» էնդոսկոպիկ ռինոլոգիական և էսթետիկ վիրաբուժության կենտրոնը, հաշվի առնելով անհապաղ բժշկական միջամտություններ կատարելու անհրաժեշտությունը և համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությունը, ամբողջ նոյեմբեր ամսվա ընթացքում՝ նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը, առաջարկում է իր ԱՆՎՃԱՐ մասնագիտական խորհրդատվությունները և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտությունները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Այն նախաձեռնել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նորաբաց «Հյումն» էնդոսկոպիկ ռինոլոգիական և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքը:

Դիմե՛ք «Հյումն» էնդոսկոպիկ ռինոլոգիական և էսթետիկ վիրաբուժության բաժանմունք ( https://bit.ly/3MiHnW6 ), եթե Ձեզ անհրաժեշտ է.

Քիթ 

  • Քիթ - կոկորդ - ականջաբանի խորհրդատվություն
  • Սեպտոպլաստիկա (միջնապատի վիրահատական ուղղում)
  • Քթի միջնապատի շտկում(ռեդրեսացիա) 
  • Քթի ստորին խեցիների շտկում(լատերոպոզիցիա,կոագուլյացիա )
  • Քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրահատություններ՝
  • Հայմորոտոմիա 
  • Էթմոիդէկտոմիա
  • Ֆրոնտոտոմա
  • Սֆենոիդէկտոմիա,

 

Արցունքատար ծորան

  • Դակրոցիստոռինոստոմիա(արցունքածորանի վիրահատություն),

 

Ըմպան և կոկորդ 

  • Լազերային տոնզիլէկտոմիա 
  • Տոնզիլէկտոմիա 
  • Ադենոտոմիա

Գիգանտոմաստիա, կրծքագեղձի փոքրացում:

 

Ծառայություններից օգտվելու համար հարկավոր է նախապես հերթագրվել բժշկի խորհրդատվության՝ զանգահարելով +37433929241 հեռախոսահամարներով:

Հասցե՝ Ֆանարջյան 76։

Միասնական ջանքերով՝ առողջ և խաղաղ։

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է