Արմենպրեսի Podcast-Հարց բժշկին նախագծի հյուրն է Հրայր Հակոբյանը
Ո՞ր խալերն են ցուցված հեռացնելու համար, խալերի առկայության ո՞ր քանակությունն է համարվում վտանգավոր և ի՞նչ կանխարգելիչ հնարավորություններ կան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունքի և ընդունարանի վարիչ, ուռուցքաբան-վիրաբույժ Հրայր Հակոբյանը «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի շրջանակում խոսել է խալերի տեսակների, հնարավոր վտանգների, ինչպես նաև արևի ճառագայթներից առաջացող վնասների և դրանց կանխարգելման մասին: