ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխատանքային սիմպոզիում. «Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից դեղորայքային բուժման մոտեցումները»

Ապրիլի 14-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային սիմպոզիում` նվիրված կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից դեղորայքային բուժման մոտեցումներին, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ՈւԱԿ-ի և այլ կլինիկաների ուռուցքաբան-քիմիաթերապևտներ:

Սիմպոզիումի մասնակիցներին բացման խոսքով ողջունեց ՈՒԱԿ-ի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Տանանյանը:  Նա կարևորեց նման գիտաժողովենրի անցկացումը, նշելով, որ դա կլինիցիստին տեսական գիտելիք փոխանցելուց զատ կլինիկական դեպքերի և քննարկումների միջոցով գործնական հմտություններ է զարգացնում: «Նման միջոցառումներն այսօր մեր երկրում պահանջված են: Ուռուցքաբանության ոլորտում ՈւԱԿ-ն առաջատարն է, ուրեմն բոլոր հարցադրումները, բոլոր նորությունները պետք է սկիզբ առնեն ուռուցքաբանության ազգային կենտրոնից, ուստի որոշում կայացվեց միջոցառումն անցկացնել ՈւԱԿ-ում»,- հավելեց Արմեն Տանանյանը: Անդրադառնալով ներկայացվող թեմային` կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից դեղորայքային բուժման մոտեցումներին, պրոֆեսորը նշեց, որ այն հրատապ է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում, և տարեցտարի ավելանում է այս հիվանդությամբ տառապող հիվանդների թիվը.


«Գաղտնիք չէ, որ այսօր ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ամենատարածված չարորակ գոյացությունն է: Բացի առողջապահական գերակա խնդիր լինելուց, կրծքագեղձի քաղցկեղի պայքարն ունի կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն: Վերջին տարիներին ուռուցքաբանության սրընթաց զարգացումները, ախտորոշման և բուժման կատարելագործումները հնարավորություն են տվել չարորակ ուռուցքներին մի շարք տեղակայումների, այդ թվում նաև կրծքագեղձի քաղցկեցի բուժման ժամանակ արձանագրել զգալի հաջողություններ»,- հայտնեց պրոֆեսոր Տանանյանը, այնուհետև նշեց, որ ամբողջ աշխարհում և Հայաստանում ուռուցքաբան-քիմիաթերապևտներին հաջողվել է բարելավել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների ապրելիության ցուցանիշը:


ՈւԱԿ-ի տնօրենը ուռուցքաբանությունը ներկայացրեց որպես բժշկության առանձին դիսցիպլինար ճյուղ իր մեջ ներառված բուժման մոտեցումներով` վիրաբուժական, ճառագայթային ու դեղորայքային, և նշեց, որ լավագույն մոտեցումը այդ բոլորի համակացությունն է: «Համալիր բնույթից զատ, չարորակ ուռուցքի բուժումն ունի նաև անհատականացված բնույթ, որի ժամանակ հաշվի է առնվում տվյալ ուռուցքի մոլեկուլար, գենետիկ պարամետրերը: Պետք է նշել, որ այս տեսակետից ուռուցքաբանության մեջ կրծքագեղձի քաղցկեղի բուժումը համարվում է դասական: Մյուս կողմից, բուժման եղանակների կատարելագործումը, նոր և ավելի արդյունավետ դեղերի առկայությունը ստիպում է վերանայել, լայնացնել և ավելի բարձրացնել բուժման ընթացակարգը »,- հայտնեց ուռուցքաբան Արմեն Տանանյանը:

Զրուցեցինք միջոցառման համակազամկերպիչ շվեյցարական «Նովարտիս ֆարմա» ընկերության հայաստանյան ղեկավար Թովմաս Կարապետյանի հետ, ով ներկայացրեց, որ կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ միջոցառում անցկացնելու նպատակը տեսական և փորձնական գիտելիքների ներկայացումն է մասնագետներին:

«Ուռուցքաբաններին ներկայացվեց կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից մոտեցումները: Վիճակագրությունը հավաստում է, որ  տարեցտարի  այդ հիվանդությունն ունեցողների թիվն ավելանում է և հարկ է ոլորտն ուշադրության կենտրոնում պահել: Միջոցառման նպատակը ոչ թե կոնկրետ դեղեր ներկայացնելն է, այլև խնդիրը վեր հանելը և բուժման նոր մոտեցումները քննարկելը»:


ՈՒԱԿ-ի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը խոսեց աշխատանքային սիմպոզիումի նպատակի մասին:

«Այսօր ուռուցքաբաններով աշխատանքային սիմպոզիում ենք կազմակերպել, որտեղ ներկա են ՈւԱԿ-ի մասնագետները և այլ կլինիկաներից բժիշկներ, ովքեր զբաղվում են նույն խնդրով: Հիմնական թեման կրծքագեղձի քաղցկեղի դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները, նոր ալգորիթմները, սպառնալիքները ներկայացնելն է: Սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին հետաքրքիր դեպքեր»: Անդրադառնալով կրծքագեղձի քաղցկեղի բուժման չափորոշիչներին` բժիշկ Ավետիսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում օգտվում են հայտնի չափորոշիչներից, և որ չափորոշիչները հիմնված են մեծ ու պատասխանատու փորձի վրա: Բժշկության զարգացման և ժամանակակից մեթոդների առաջ գալուն զուգահեռ Հայաստանում ևս օգտվում են ներկայացվող նոր մեթոդներից:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է