ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր, փետրվարի 15-ին, աշխարհում նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (International Childhood Cancer Day)։ Այս օրն առաջին անգամ ներառվեց օրացույցում 2001 թվականին՝ Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհային կոնֆեդերացիայի (ICCCPO) նախաձեռնությամբ։

Այսօր այն նշվում է ավելի քան 90 երկրում՝ Մանկական ուռուցքաբանների Միջազգային միության հովանավորությամբ։

Քաղցկեղը երեխաների մոտ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, սակայն վերջին տարիներին ողջ աշխարհում աճում են նաև մանկական քաղցկեղի թվերը՝ այն ախտորոշվում է տարեկան մոտ 400 հազար երեխայիի մոտ։

Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-100 դեպք։

Մանկական քաղցկեղի առավել հաճախ հանդիպող տեսակներն են լեյկեմիաները, լիմֆոմաները (արյան և ավշային համակարգի քաղցկեղները), կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրային նորագոյացությունները, երիկամի ուռուցքները։

Ներկայումս զարգացած երկրներում բուժվում են քաղցկեղով հիվանդ երեխաների 85 տոկոսը։

Զարգացող երկրներում, որտեղ բնակվում են քաղցկեղով հիվանդ երեխաների 80 տոկոսը, պատկերը հակառակն է։ Այս ցուցանիշները կախված են երկրի առողջապահական համակարգի զարգացվածությունից և ախտորոշիչ հնարավորություններից, քանի որ քաղցկեղն ավելի հեշտ բուժելի է, եթե այն հայտնաբերվում է վաղ փուլերում։

Ի համեմատություն այլ զարգացող երկրների Հայաստանում իրավիճակը բարվոք է, մեզ մոտ բուժվում են երեխաների մոտ 70 տոկոսը։

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի սիմվոլը ոսկեգույն ժապավենն է, որը խորհրդանշում է, թե որքան անգին են երեխաները։

Այս օրը բժշկական հանրությունը և հասարակական և բարեգործական տարբեր կազմակերպություններ միջոցառումներ և իրազեկման արշավներ են կազմակերպում՝ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այս խնդրին հրավիրելու համար, որպեսզի քաղցկեղով հիվանդ երեխաներն ու նրանց ծնողները զգան հասարակության հոգածությունն իրենց նկատմամբ։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ևս միանում է այդ արշավին։ Մենք գիտենք, որ ցանկացած ծնողի համար ամենասարսափելի ախտորոշումներից մեկը քաղցկեղն է։ Բայց միշտ հիշեք, որ քաղցկեղն ընդամենը հիվանդություն է, և այն բուժելի է։ 


19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×