ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարորակ ֆիբրոզ հիստիոցիտոմա․ ՈՒԱԿ մասնագետները հեռացրել են նորագոյացությունը՝ պահպանելով վերջույթի շարժունակությունը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները պարանոցի ձախ լատերալ շրջանից բարորակ ֆիբրոզ հիստիոցիտոմա նորագոյացությունը հեռացնելուց հետո կարողացել են պահպանել ձախ վերին վերջույթի լիարժեք շարժունակությունը։

20-ամյա պացիենտը 6 ամիս առաջ դիմել է կենտրոն՝ գանգատվելով բազկի վերին երրորդականի, ուսահոդի շրջանի շարունակական ցավից։ Համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո (ՈւՁՀ, ԿՏ, ՄՌՏ) ախտորոշվել է ֆիբրոզ հիստիոցիտոմա։ Անմիջապես նշանակվել է վիրահատական բուժում։

Վիրահատությունն իրականացրել են ՈՒԱԿ Ընդհանուր ու մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանը և նույն բաժանմունքի վիրաբույժ-ուռուցքաբան Հայկ Սարգսյանը։ Անեսթեզիան իրականացրել է կենտրոնի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կոնստանտին Մակարյանը։

Երեք ժամ տևած վիրահատության ընթացքում բազկային հյուսակին սերտ հպված մոտ 6 սանտիմետրանոց նորագոյացությունը հեռացնելու համար նախ հատվել է անրակը, գոյացությունն անջատվել է բազկային հյուսակից, միևնույն ժամանակ պահպանվել են կարևորագույն արյունատար անոթները: Վիրահատությունն ավարտվել է հատված անրակի ամրացմամբ մետաղական թիթեղով։ Վիրահատությունը և հետվիրահատական շրջանն անցել են առանց հավելյալ բարդությունների։

Հետվիրահատական փուլին հաջորդել է վերականգնողական բուժումը, որն իրականացրել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռեաբիլիտացիայի մասնագետ Իռմա Խաչատուրյանը։ Մեկ ամիս տևած վերականգնողական կուրսն անցնելուց հետո ամբողջապես վերականգնվել է ձեռքի շարժունակությունը և պացիենտը վերադարձել է բնականոն կենսագործունեությանը:

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների

15-10-2026

Yerevan Microsurgical Week-ի մասին՝ «Առավոտ լուսոյի» տաղավարում

Yerevan Microsurgical Week-ի մասին Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում խոսել են ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×