ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չինացի պրոֆեսոր Ուենլին Ուոնգի այցը ՈՒԱԿ․ համատեղ վիրահատություն և փորձի փոխանակում

Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել Չինաստանի Գուանջոու քաղաքի “Second Traditional Chinese Medicine” հիվանդանոցի Կրծքավանդակի պատի վիրաբուժության հետազոտական ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Ուենլին Ուոնգը։

Այցի շրջանակում պրոֆեսոր Ուոնգը և ՈՒԱԿ Կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը կատարել են համատեղ վիրահատական միջամտություն՝ կրծքավանդակի պատի մասնատում` 2-րդ, 3-րդ և 4-րդ կողոսկրերի  և կրծոսկրի մասնահատումով, ուռուցքի հեռացումով, պլաստիկայով։

Պրոֆեսոր Ուոնգը հանդիպել է նաև հիվանդանոցի բուժանձնակազմի և բաժանմունքի կլինիկական օրդինատորների հետ, անցկացրել մասնագիտական խորհրդատվություններ և փորձի փոխանակում։
Այցի ընթացքում նրան ընդունել է նաև ՈՒԱԿ տնօրեն՝ բ.գ.թ. Կարեն Ծառուկյանը։

Պրոֆեսոր Ուենլին Ուոնգը տնօրենի հետ զրույցում նշել է, որ կրծքավանդակի պատի վիրաբուժությունը Հայաստանում՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետների շնորհիվ, շարունակաբար զարգանում է, և իր համար մեծ ուրախություն է պարբերաբար այցելել Հայաստան՝ փորձի փոխանակման և նոր համագործակցության նպատակով։

 ՈՒԱԿ-ը առանձնակի կարևորություն է տալիս միջազգային համագործակցությանը և մասնագիտական փորձի փոխանակմանը։ Նման համագործակցությունները ոչ միայն հնարավորություն են կատարելագործելու գիտելիքներն ու հմտությունները, այլև կամուրջ՝ միավորելու տարբեր երկրների առաջատար մասնագետներին ընդհանուր նպատակի շուրջ՝ հիվանդների կյանքի որակի բարելավման համար։ Գիտելիքի փոխանակումն ու գործընկերային կապերի ամրապնդումը մեզ համար շարունակական առաջընթացի ամենաարդյունավետ ուղին են։

28-08-2026

ՈւԱԿ Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը վերահաստատել է միջազգային բարձր չափանիշներին իր համապատասխանությունը

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը 2026 թվականին հաջողությամբ վերահավատարմագրվել է ANSI National Accreditation Board (ANAB)-ի կողմից՝

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×