ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի քաղցկեղ I փուլում, սակայն, ուղեկցող հիվանդությունների պատճառով վիրահատական բուժումը հակացուցված էր։
Պացիենտն ուներ սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտրոֆիկ կարդիոսկլերոզ,նախասրտերի ֆիբրիլյացիա, քրոնիկ սրտային անբավարարություն (NYHA III ֆունկցիոնալ դաս), ինչպես նաև էնդոկրին և նյութափոխանակային խանգարումներ՝ հանգուցավոր խպիպ, պոդագրա, նեֆրոպաթիա և III աստիճանի ճարպակալում։ Այս համակցված պաթոլոգիաներն էականորեն սահմանափակել են վիրահատական բուժման հնարավորությունը։

Բազմամասնագիտական թիմը որոշել է կիրառել բուժման միակ հնարավոր մեթոդը՝ ամոքիչ հեմոստատիկ 3D բրախիթերապիա, որն իրականացրել է ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ճառագայթային օնկոգինեկոլոգ Հասմիկ Ավետիսյանը՝ բաժանմունքի ղեկավար Էվելինա Բախշինյանի գլխավորությամբ:

Արդյունքները եղել են արագ և տեսանելի․ արդեն առաջին սեանսներից հետո արյունահոսությունը զգալիորեն նվազել է, իսկ բուժման ավարտին՝ ամբողջությամբ դադարել։ Բարելավվել են նաև արյան ցուցանիշներն ու ընդհանուր վիճակը։ Բուժառուն շարունակում է գտնվել հսկողության տակ արդեն 30 ամիս, և հիվանդության կրկնություն չի արձանագրվել։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական անգամ ապացուցվեց, որ ժամանակակից ճառագայթային բուժման մեթոդները կարող են փոխել ոչ միայն հիվանդության ընթացքը, այլև մարդու կյանքի որակն այն դեպքերում, երբ վիրահատությունը հնարավոր չէ։

Հավելենք, որ կոնտակտային ճառագայթային բուժումը կամ բրախիթերապիան ճառագայթային թերապիայի հիմնարար մեթոդներից մեկն է: «Բրախի» հունարեն նշանակում է կարճ, այստեղից էլ անվանման ծագումը` բուժում կարճ տարածության վրա:

Բրախիթերապիայի ժամանակ ռադիոակտիվ աղբյուրը հատուկ ապլիկատորների միջոցով ներդրվում է բուն ուռուցքի կամ նրա հարևանությամբ գտնվող հյուսվածքների մեջ՝ ժամանակավոր կամ մշտական կերպով, ինչը հնարավորություն է տալիս կենտրոնացնել ճառագայթման առավելագույն դոզան ուռուցքի մեջ։ Սա ապահովում է տումորոցիդ ազդեցություն և թույլ է տալիս հնարավորինս պահպանել շրջակա հյուսվածքներն ու ռիսկի օրգանները՝ խուսափելով ավելորդ ճառագայթումից

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×