ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում, տղամարդը պետք է իմանա՝ ինչպես նրան օգնել

Կնոջ մոտ այս ախտորոշման հասատատումը կարող է ցնցել տղամարդուն և խնդիր դառնալ ոչ միայն նրա սիրելիի, այլև հենց իր համար: Գուցե նրան շատ քիչ բան է հայտնի հիվանդության մասին, և տղամարդը չգիտի՝ ինչպես օգնել կնոջը: Այս բաժնում ներկայացված տեղեկատվությունը կարևոր է այդ իրավիճակը հասկանալու համար:


Ի՞նչ է տեղի ունենում


Կրծքագեղձի քաղցկեղը հիվանդություն է, որը հասարակ հաբերով չի բուժվում: Բուժումը շատ անհատական է՝ պայմանավորված նորագոյացության չափերով և ուռուցքի տարածման աստիճանով, ինչպես նաև կենսաբանական բնութագրերով, կնոջ տարիքով:
Սակայն որոշ պահեր կան, որոնց կարելի է սպասել: Կրծքագեղձի քաղցկեղով կանանց մեծամասնությունը քիմիաբուժության կարիք է ունենում: Այն նվազագույնը կազմում է երեք ամիս: Անհրաժեշտ է յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ անցնել քիմիաբուժության կուրս, որը կարող է մի քանի ժամ տևել: Քիմիաբուժության կուրսից հետո պետք է  հատուկ պրեպարատներ ընդունել, և կինն իրեն վատ է զգում: Փոխվում է նրա արտաքին տեսքը, հաճախ տեղի է ունենում մազերի (ժամանակավոր) կորուստ: Այն շատ կարևոր սթրեսային գործոն է յուրաքանչյուր կնոջ համար, նույնիսկ եթե նա հնարավորինս փորձում է թաքցնել այն: 


Կարող են նաև այլ փոփոխություններ տեղի ունենալ. Ճառագայթային բուժման ժամանակ արտահայտված թուլություն է լինում, կարող են զարգանալ նաև մաշկի զգայնության, հուզական վիճակի փոփոխություններ:


Ի՞նչ կարող է անել տղամարդը


Ամենամեծ դժվարությունը անօգնական լինելու զգացողության հաղթահարումն է: Չափազանց ծանր է հետևել՝ ինչպես է սիրելի կինը տառապում ծանր հիվանդությամբ և անցնում բարդ բուժում: Այս իրավիճակում լսելու կարողությունն ամենամեծ արժեքն է:

Եվ այսպես,  մի քանի խորհուրդներ.

    Բաց եղեք, որքան հնարավոր է: Եթե վախ եք զգում, խոստովանեք այն: Եթե ցանկանում եք, լաց եղեք: Ամեն անգամ, եթե անհրաժեշտ է, նրա հետ հիվանդանոց գնացեք: Ձեր կնոջը միայնակ մի՜ թողեք: Եթե Դուք չեք կարող, համոզվեք, որ նրան ինչ-որ մեկն ուղեկցում է: Նրա համար բերեք նրա սիրելի գրքերը, միասին նայեք սիրելի ֆիլմերը, հոգացեք Ձեր կնոջ հարմարավետության մասին:. Ձեր մասին ինքներդ հոգացեք և ընտանիքի հոգսերի մեծ մասը վերցրեք Ձեզ վրա: . Շատ կարևոր է ֆիզիկական շփումը: Մի՜ վախեցեք դիպչել կնոջը, հետաքրքրվել նրա ֆիզիկական և հոգեկան վիճակով: Պետք չէ ցուցադրել Ձեր «խղճահարությունը»: Այն ընկճում և նվաստեցնում է: Կնոջը վերաբերվեք որպես գործընկերոջ, ընկերոջ, հարազատ մարդու, ով ժամանակավոր դժվարություններ ունի:  Շփումը կենսական կարևոր նշանակություն ունի, հատկապես, եթե խնդիրներ կան սեքսի հետ: Տղամարդը կարող է կասկածել, չիմանալ՝ ինչպես մոտենալ կնոջը: Երբ կինը քիմիաբուժության կուրս է անցնում, ապա ամենավերջին բանը, որի մասին նա մտածում է, սեքսն է: Միևնույն ժամանակ նրան կարող է չլքել միտքն այն մասին, որ հիվանդության պատճառով սիրելի տղամարդը կորցնում է հետաքրքրությունն իր նկատմամբ: Բացեիբաց խոսեք Ձեր սեռական պահանջմունքների մասին: Ասացեք կնոջը, թե որքան ուժեղ եք սիրում և ցանկանում նրան, բայց հասկանում եք, որ նա հոգնել է, որն նրա վիճակն այնքան էլ լավ չէ: Կնոջ ինքնավստահությունը կվերականգնվի, և ըմբռնման համար նա շնորհակալ կլինի: 


Երկար ճանապարհ


Կնոջ կյանքում կրծքագեղձի քաղցկեղը պահպանվում է շատ երկար, նույնիսկ հաջող բուժումից հետո: Նա պետք է պարբերարաբար հետազոտվի, կրկնությունների կանխարգելման նպատակով բուժում ստանա: Տղամարդը պետք է այդ ամենին վերաբերվի ըմբռնումով և համբերությամբ: Մի՜ վախեցեք բժշկին հարցեր տալ, նրա հետ քննարկել անհասկանալի պահերը, խորհրդակցեք Կենտրոնի հոգեբանի հետ:  Միայն աջակցելու, միշտ կողքին լինելու անկեղծ ցանկությունը կօգնի տղամարդուն և նրա սիրելի կնոջը հագիստ և պատվով անցնել ոչ այդքան դյուրին ճանապարհը: 


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է