ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվս մեկ հաջողություն. շուրջ 10 ժամ տևած վիրահատությունը եզակի էր ՈՒԱԿ-ի համար

68 ամյա պացիենտը դիմել է բերանի խոռոչում կարծր քիմքի վրա գոյացության կապակցությամբ, որն զբաղեցրել է կարծր քիմքի առաջային 2/3-ը (չափը՝ 2,5x4 սմ): Զննման ժամանակ նկատվել է, որ պրոցեսն ընդգրկում է ոչ միայն կարծր քիմքը, այլ նաև ներաճում է դեպի քթի խոռոչ, որովհետև առաջնային ռինոսկոպիայի ժամանակ քթի խոռոչի ձախ կեսում, միջնապատի հիմքի մոտ նկատվել է ինֆիլտրացիա, որն ուռուցքի ներաճի կլինիկական դրսևորման ախտանիշներից մեկն է։

Իրականացվել է բիոպսիա, որով պարզվել է, որ առկա է տափակ բջջային քաղցկեղ (այն բերանի խոռոչում հաճախ է հանդիպում), կատարվել է պոլիօրգան համակարգչային շերտագրում՝ գնահատելու համար տեղային տարածվածության աստիճանը, սոնոգրաֆիայի արդյունքում էլ պարանոցում նկատվել են փոփոխված ավշային հանգույցներ, որոնք հավանաբար երկրորդային ախտահարման մասին են վկայել։

Պացիենտն ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ։

Հետազոտություններն ավարտելուց հետո որոշում է կայացվել, որ պետք է կատարվի կարծր քիմքի գոյացության բացազատում՝ գոյացությունը հեռացվի ամբողջությամբ և կատարվի պարանոցի լիմֆոդիսեկցիա, այսինքն՝ պետք էր հեռացնել նաև պարանոցի շրջանում ռեգիոնալ ախտահարված ավշային հանգույցներն ամբողջությամբ, որի մեջ է մտնում նաև ստործնոտային թքագեղձի ախտահարված կողմի հեռացումը։

Նման վիրահատության բարդությունը կայանում էր նրանում, որ պետք էր պահպանել հիմնական սնուցող զարկերակներն ու երակները, որոնց միջոցով վիրահատության վերջում պետք է իրականացվեր դեֆեկտը փակող լաթի սնուցումը։

Վիրահատության արդյունքում քիմքի շրջանում առաջացել էր մեծ դեֆեկտ՝ բերանի խոռոչից նայելու դեպքում տեսանելի էր քթի խոռոչի բոլոր էլեմենտները և բերանի խոռոչը հաղորդակցում էր քթի խոռոչի հետ։

Վիրահատության ժամանակ որոշում է կայացվել առաջացած դեֆեկտը փակել սեփական հյուսվածքներով, որի համար օգտագործվել է թիակի անկյունից վերցված լաթը։

Ամենամեծ ռիսկն այն է եղել, որ լաթի տեղադրումից հետո կարված անոթների միջև իրականացրած բերանակցումը կարող էր չգործել, որի արդյունքում էլ հնարավո էր բարդացումներ՝ անոթների խցանում, թրոմբոզի առաջացում։ Արդյուքնում լաթը կարող էր չսնուցվել և որոշ ժամանակ անց մեռուկանար և անհրաժեշտության առաջանար այն հեռացնելու։

Վիրահատությունը կատարել են ՈւԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի բժիշկներ Մհեր Կոստանյանը, Արմինե Զարգարյանը, կլինիկական օրդինատոր Օվսաննա Կարագուլլեանը, անեսթեզիոլոգ` Արշակ Հարությունյանը։

Միկրոանոթային լաթերն ՈւԱԿ-ում արդեն մի քանի տարի կիրառվում են, սակայն նմանօրինակ վիրահատություն նախկինում կենտրոնում չէր իրականացվել։

Վիրահատության առանձնահատկություններից մեկն այն էր, որ վիրահատության ընթացքում դոնոր հանդիսացող լաթը պացիենտի թիակոսկրից վերցվել է մեջքի վրա պառկած դիրքում և վիրահատության ընթացքում հիվանդի դիրքի փոփոխություն չի եղել:

Շուրջ 10 ժամ տևած վիրահատության հենց առաջին փորձը հաջողվեց։

Հետվիրահատական առաջին օրերին հիվանդը սնվել է նազոգաստրալ սնուցման զոնդով։ Վիրահատությունից 14 օր անց հիվանդն ապաքինվել է առաջնային ձգումով, սկսել է սնունդն ընդունել բերանի միջոցով։

Այժմ հիվանդի վիճակը բավարար է, հետվիրահատական շրջանում հեռացված նյութի հյուսվածքաբանական հետազոտությամբ հայտնաբեվել է, որ առկա է մետաստատիկ ախտահարումով ավշային հանգույցներ։ Խնդրին ամբողջական լուծում տալու համար պլանավորվում է հետվիրահատական քիմիաթերապեվտիկ-ճառագայթային բուժում։ 

Գնահատե՛ք ձեր առոջությունը, պարբերաբար հետազոտվե՛ք, ժամանակին դիմե՛ք բժշկի։

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week․ վերականգնողական միկրովիրաբուժության փորձը ՈՒԱԿ-ում

Հոկտեմբերի 11–16-ը ՈՒԱԿ անցկացվեց Yerevan Microsurgical Week միջազգային միկրովիրաբուժական նախաձեռնությունը, որի շրջանակում իրականացվեցին բարդ վերականգնողական վիրահատություններ, մասնագիտական

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×