Գուրգեն Ամիրխանյանը մասնակցել է Euroanaesthesia 2022 գիտաժողովին
Կարևորելով ժամանակակից բժշկության մեթոդաբանության ուսումնասիրությունները և տեղայնացումը մեր երկրում և հատկապես մեր կենտրոնում՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները պարբերաբար մասնակցում են աշխարհում տեղի ունեցող միջազգային կարևորագույն գիտաժողովներին և վերապատրաստման դասընթացներին:
Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գուրգեն Ամիրխանյանն օրերս մասնակցել է անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամենակարևոր ու ազդեցիկ ամենամյա գիտաժողովներից մեկին՝ «Euroanaesthesia 2022» -ին, որն այս տարի անցկացվում էր ս.թ. հունիսի 4-6-ը Իտալիայի Միլան քաղաքում:
Ավելի քան 100 երկրի մասնակիցներ «Euroanaesthesia»-ի շրջանակում կիսվել են իրենց փորձով, ավելացրել իրենց գիտելիքները նորարարական տեխնոլոգիաների ոլորտում, հնարավորություն են ունեցել հաղորդակցվելու միջազգային մեծ լսարանի հետ, ձեռք բերել նոր համագործակցություններ ապագայի համար:
Մեր կենտրոնի առջև դրված նպատակներից է ունենալ մրցակցային բժշկություն ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մակարդակով: Եվ մեր բոլոր քայլերը միտված են դրան: