ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում առաջին անգամ կիրառվել է աէրոզոլային ներորովայնային քիմիաթերապիայի մեթոդը

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների շարքը, անել այնպես, որ մեր հայրենակիցները քաղցկեղի դեմ պայքարի ընթացքում անհրաժեշտ բոլոր միջամտությունները ստանան այստեղ՝ Հայաստանում, ստիպված չլինեն ծախսել ահռելի գումարներ՝ արտերկիր մեկնելու և այնտեղ բուժում ստանալու համար:

Այսօր ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Հայաստանում  կիրառվել է «ճնշման տակ աէրոզոլային ներորովայնային քիմիաթերապիայի» մեթոդը (PIPAC, Pressurized Intraperitoneal Aerosol Chemotherapy):

PIPAC-ը որովայնամզի կարցինոմատոզով ուղեկցվող ուռուցքային հիվանդությունների բուժման նորարարական, քիչ ինվազիվ մեթոդ է։ Այն կարող է կիրառվել և՛ որպես ինքնուրույն բուժման մեթոդ, և՛ ներարկային քիմիաթերապիայի հետ համակցված, և՛ որպես նախավիրահատական (նեոադյուվանտ) բուժում։

1955թ․ ծնված հիվանդի մոտ տարիներ առաջ ախտորոշվել է ձվարանի քաղցկեղ և կատարվել է դրա հեռացում, սակայն հետագայում տեղի է ունեցել ռեցիդիվ (հիվանդության կրկնություն)։ Հիվանդի մոտ հայտնաբերվել է որովայնամզի երկրորդային ախտահարում՝ կանցերոմատոզ։ Կինը ստացել է քիմիաթերապիայի մի քանի կուրս, սակայն բուժման արդյունավետությունը չի եղել բավարար։

Կնոջ վիճակը բարելավելու համար ՈՒԱԿ-ի բժիշկները որոշեցին նորարարական եղանակ կիրառել՝ հասցնել քիմիաթերապևտիկ դեղամիջոցն անմիջապես որովայնային խոռոչ, ինչը թույլ է տալիս դեղի ավելի փոքր չափաքանակով, ավելի արդյունավետ միջոցով ազդել ախտահարված օջախների վրա։

Միջամտությունը կատարվել է լապարասկոպիկ եղանակով՝ թրոակարով անցք է արվել, այնուհետև ՈՒԱԿ-ի կողմից վերջերս ձեռք բերված ժամանակակից հատուկ գործիքով ճնշման տակ ներմղվել է քիմիական դեղամիջոցի լուծույթը։ Բարձր ճնշման տակ աէրոզոլը տարածվել է որովայնի խոռոչով և ազդել ուռուցքային օջախների վրա։

ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Ավետ Պետրոսյանը, ում գլխավորությամբ իրականացրել է միջամտությունը, նշում է, որ PIPAC-ի կիրառման 33%  դեպքերում հնարավոր է երկրորդային ուռուցքի ռեգրես (հետաճ, փոքրացում), ինչը հնարավորություն է տալիս հետագայում կատարել վիրահատական բուժում։ Մնացած դեպքերում PIPAC-ը կրում է վիճակը կայունացնող կամ ամոքիչ բնույթ։

PIPAC մեթոդի հիմնական առավելություններն են․

    PIPAC-ի օգնությամբ, քիմիապրեպարատների մոտ 10 անգամ ավելի փոքր դեղաչափ օգտագործելով (քան ներարկային թերապիայի դեպքում), հնարավոր է հասնել ավելի լավ արդյունքի։ Մեթոդի կիրառման շնորհիվ նվազում են թունավորման աստիճանը և կողմնակի ազդեցությունները։ Միջամտությունը կարելի է կրկնել՝ ելնելով ուռուցքային պրոցեսի դինամիկայից: Բուժումը կիրառելի է բարդ դեպքերում, այդ թվում՝ ոչ վիրահատական քաղցկեղների։ Այն լավ այլընտրանք է որովայնամզի կարցինոմատոզով այն հիվանդների համար, որոնց հակացուցված է վիրահատական բուժումը։

19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×