ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովn այցելել է ՈՒԱԿ

Համագործակցության առանցքում՝ մեր հայրենակիցների առողջությունը.

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հյուրընկալել էինք Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովին։ Այցի նպատակը դեսպանատան կոմից ՈւԱԿ-ին շնորհված դրամաշնորհի ամփոփումն էր։ 

Դրամաշնորհային համաֆինանսավորմամբ 2023 թվականին ՈՒԱԿ-ը ձեռք է բերել էքսպերտ դասի Vinno G65 ՈՒՁՀ սարք, որը լայնորեն կիրառվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի նպատակով:

Դեսպան Անաստասովն ու ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը երկուստեք կարևորել են նման համագործակցությունների շարունակականությունը՝ ի բարօրություն մեր հայրենակիցների առողջության։

Հանդիպման ընթացքում դեսպանը ընդգծել է հայ և բուլղար բժիշկների համագործակցության համար հիմքեր ստեղծելու անհրաժեշտությունը և դրան միտված գործուն քայլերի ձեռնարկումը:

ՈւԱԿ տնօրենը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել դեսպանին աջակցության և հայ ժողովրդի հանդեպ ունեցած վերաբերմունքի համար։ Նա կարևորել է դեսպանի դերակատարությունը հայ-բուլղարական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացում։

Դեսպանը նաև շրջայց է կատարել ՈւԱԿ-ում, ծանոթացել կենտրոնում 2023-ին իրականացված բարեփոխումներին, նոր բացված բաժանմունքներին, մատուցվող ծառայությունների ծավալին:

 

405711411 855188536616299 894908226616316697 n 405730138 855188543282965 8778967089872659470 n 406399600 855188579949628 7468629833417236766 n406405827 855188509949635 9119747607053780884 n 406415818 855188629949623 8706660349319237509 n

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է