Հայերեն ուղեցույց-ձեռնարկը անվճար կտրամադրվի պացիենտներին
Այսուհետ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հասանելի է (American Society of Clinical Oncology – Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միություն)՝ ASCO-ի կողմից հրատարակվել է կրծքագեղձի քաղցկեղին վերաբերող ուղեցույց-ձեռնարկի հայերեն տարբերակը:
80 էջից բաղկացած ձեռնարկը նախատեսված է այն կանանց ու նրանց հարազատների համար, ում մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Ձեռնարկում մատչելի ներկայացված է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, զարգացման փուլերի և բուժման եղանակների վերաբերյալ այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որի կարիքն ունի այս խնդրի հետ բախվող յուրաքանչյուր կին: "ASCO պատասխանները: Կրծքագեղձի քաղցկեղ" ձեռնարկն ԱՄՆ-ում վաճառվում է 35 ԱՄՆ դոլար, սակայն ՈՒԱԿ-ի կողմից այն պացիենտներին կտրվի անվճար: