Հայկական Ուռուցքաբանական Կոնգրես՝ մասնագիտական շփում և ձեռքբերումների ցուցադրում
Գիտական զեկույցներ և քննարկումներ, ձեռքբերումների ցուցադրում, մոտեցումների հստակեցում, իսկական գիտամարտ, մի շարք անակնկալներ, և, իհարկե, անգերազանցելի բժշկական հումոր և ջերմ մարդկային շփում։ Այսպիսին էր Հայկական Ուռուցքաբանական առաջին Կոնգրեսը, որը կազմակերպել էր ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2021թվականի փետրվարի 6-7-ը, Ծաղկաձորում։
Մոտ 350 պատվիրակ, և 40-ից ավելի զեկուցող։ Մասնագիտական շփման կարոտ, և ձեռքբերումների համար հպարտություն։ Եվ, ամենակարևորը, բժիշկների միասնություն, որն, ըստ ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի, լավ կլիներ, որ ընդօրինակեին մեր քաղաքան այրերը։
Կոնգրեսի ամենահետաքրքիր դրվագները՝ տեսահոլովակում։