Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսն այս տարի նոր նշաձող է սահմանել
Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի մասին մանրամասները ՈՒԱԿ տնօրենի տեղակալ, ԱԱԻ ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, կրծքագեղձի վիրաբույժ Արթուր Ավետիսյանը ներկայացրել է «Բաց հարթակ» հաղորդման տաղավարում։
«Այս տարի մասնակիցների թիվը գերազանցել է բոլոր տարիների ցուցանիշները։ Պատվիրակների թիվը հատել է 500-ի սահմանը, և մենք ժամանակից շուտ ստիպված էինք դադարեցնել գրանցումները»,-նշել է ՈՒԱԿ տնօրենի տեղակալը։
Կոնգրեսի աշխարհագրությունն ամեն տարի ընդլայնվում է։ 2025-ի կոնգրեսի հատուկ հյուրերի ցանկում են պրոֆեսորներ Հայդելբերգի համալսարանից, մասնագետներ NCCN-ից, UCLA-ից, Թալսայի Ռադիոլոգների ասոցիացիայից, ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Վրաստանի, Իտալիայի և Գերմանիայի առաջատար բժշկական հաստատություններից։
«Նմանօրինակ կոնգրեսների կազմկերպումը շատ մեծ նշանակություն ունի բժշկական հանրության համար։ Սա շարունակական կրթությանը նպասելու լավագույն միջոցներից է»,-Առաջինի լրատվական ալիքին տված հարցազրույցում նշել է Արթուր Ավետիսյանը։
Ամբողջական հաղորդումը կից՝