ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայկական ուռուցքաբանություն. ձեռքբերումներ և նպատակների նոր սանդղակներ»․ ՈՒԱԿ-ը կազմակերպում է այկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսը

Հասցրեք գրանցվել Հայկական ուռուցքաբանական կոնգրեսին. հարթակ, որ միավորում է ոլորտի առաջատար մասնագետներին մեկ հարկի տակ 

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է իր հեթական ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսը, որի խորագիրն է «Հայկական ուռուցքաբանություն. ձեռքբերումներ և նպատակների նոր սանդղակներ»՝ նվիրված Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին: 

Դեռևս ունեք հնարավորություն որպես պատվիրակ մասնակցելու Հայկական ուռուցքաբանական երրորդ կոնգրեսին:

Վստահաբար կարող ենք նշել՝ Հայկական ուռուցքաբանական ամենամյա կոնգրեսն իր ուրույն դերն ու նշանակությունն ունի ոլորտի առաջատար մասնագետների և նրանց գործունեությունում:

Այս կարճ ժամանակահատվածում ստացել ենք բազմաթիվ հայտեր և արդեն իսկ լրացել է զեկույցով հանդես եկողների համար սահմանված քանակը։ Զեկույցներ լինելու են Հայաստանի, Ռուսասաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական մի շարք երկրների առաջատար մասնագետների կողմից։

Պատվիրակների տեղերը սահմանափակ են: 

Գրանցվելու համար՝ bit.ly/3H37BtAbit.ly/3H37BtA

Բաց մի թողեք ոլորտի կարևոր կոնգրեսն ու գիտելիքների նոր դռներ բացող այս հնարավորությունը:

Հ․Գ․ #AOC2023 Կոնգրեսի պաշտոնական հեշթեգը սոցիալական հարթակներում :

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week․ վերականգնողական միկրովիրաբուժության փորձը ՈՒԱԿ-ում

Հոկտեմբերի 11–16-ը ՈՒԱԿ անցկացվեց Yerevan Microsurgical Week միջազգային միկրովիրաբուժական նախաձեռնությունը, որի շրջանակում իրականացվեցին բարդ վերականգնողական վիրահատություններ, մասնագիտական

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×